եկէք յիշենք, որ մենք յեղափոխութիւն նիկոլի համար չենք արել՝ արել ենք որ ժողովրդավարական մեխանիզմները աշխատեն, օրէնքն աշխատի, եւ ընտրութիւնները աշխատեն։ նիկոլի անձը ինձ բնաւ կարեւոր չի։
եւ իշխանափոխութիւն եղաւ խաղաղ եւ օրինական ճանապարհով։
օրէնքներն այսօր աշխատում են՝ այդ պատճառով էլ լիքը մարդ այսօր ազատ ա, զի օրէնքով պատժելը բարդ ա։ ու ինձ դա շատ դուր ա գալիս։ օրէնքով էսպէս ա։ եկէք հասկանանք՝ օրէ՞նք ենք ուզել, թէ՞ հաշուեյարդար։ ակնյայտ ա՝ հաշուեյարդարները եւ բռնութեան շղթաները մարդկութեան անցած էտապն են՝ մենք այսօր պայմանաւորուածութիւնների, կանոնների, ընդհանուր որոշումների մարդկութիւն ենք։
այստեղ, ի դէպ, կարելի ա եւ արցախի խնդրի մասին խօսել, բայց հիմա պէտք չի։
էսօրուայ «ընդդիմութիւնը» չի ուզում ընտրութիւններ, ուզում են «կայծակնային արագութեամբ» շէնքեր գրաւել, կամ ինչ֊որ այլ ձեւ իշխանութեանը հասնել։ ոչ ընտրութիւնների։
«ընդդիմութիւնը», զինուորականները, ոնց որ չեն ստեղծում տպաւորութիւն, որ շատ կողմ են օրինականութեանը։ իրենց մէկ ա ինչ լծակներով են իշխանութեան գալիս։
ու ես դէմ կը լինէի զինուած յեղափոխութեան՝ սերժենց դէմ, ու ես դէմ էի ծռերի պայծառ մտքերին։
յուսամ մենք կանցնենք հանտինգտոնի թեստը՝ երեք անգամ առանց ցնցումների կունենանք իշխանափոխութիւն՝ ընտրութիւններով։
իսկ նիկոլի անձը կամ իր քաղաքական հայեացքները, իր էսինչ կամ էնինչ՝ պոպուլիստ, թէ դաւաճան, թէ ապաշնորհ, թէ յանճար լինելը՝ բացարձակ կարեւոր չի։ ինչպէս կարեւոր չէր եւ յեղափոխութեան ժամանակ՝ առաջին օրերին սամսը գրել էր, թէ չի մասնակցի պրոտեսներին, զի չի հաւանում նիկոլի զինուորական շապիկը։ շապիկը եւ նիկոլը չեն կարեւորը՝ կարեւորը օրինականութիւնն ա ու ժողովրդավարութիւնը։ այն ժամանակ պրոտեստները ժողովրդավարական գործընթացի մասն էին՝ անկախ նիկոլի անձից։ բայց ոչ անկախ մեթոդներից։ զի մեթոդներն օրինական էին։
այսօր ամենավտանգաւորը ծրագրի չաշխատելն ա։ եթէ ընտրութիւնների միջոցով չի լինում հասնել փոփոխութիւնների, յետոյ կրկին ու կրկին չի լինում՝ ապա հասունանում ա պայթիւն։ այդ պատճառով նաեւ մեզ պէտք են գործող ընտրութիւններ։ բայց այսօր այս վիճակը չի։ ես համոզուած եմ որ յաջորդ ընտրութիւնները՝ այս իշխանութեան պարագայում՝ լինելու են արդար։ եւ ինչպէս սաակաշուիլին հեռացաւ, երբ իրեն չընտրեցին՝ նիկոլն էլ ա հեռանալու, եթէ իրեն չեն ընտրի։ եւ յուսանք կը ստեղծի համակարգ, որը քիչ թէ շատ կաշխատի անկախ անձերից։ դա իմ ամենամեծ յոյսն ա այս իշխանութիւնից։
#ժողովրդավարութիւն #քաղաքականութիւն