2021-02-01-750015

մի բան էլ ասեմ, անգլալեզու բլոգ փոստերի մասին, որ գրում են հայերը։

նախ, շախ տխուր ա, որ մենք չենք սովորել գրել մի քանի ոլորտի (ոլորտի՞), օրինակ տեքնոլոգիաների կամ զգացմունքների մասին տեքստեր հայերէն։

նաեւ, բա ո՞վ գրի հայերէն, եթէ դու չգրես։ կը գրի՞ հայերէն ամերիկացին, հնդիկը, ճապոնացին, թէ գուցէ մեքսիկացի որեւէ էթնոսի ներկայացուցիչ։ կը ջանա՞յ հայերէնի համար։

ու վերջապէս՝ ես նոր եմ վերադարձել լոռուայ մարզից, ու այնտեղ հանդիպել եմ երեխաների մի խմբի՝ գժանոց, ապշելու երեխաներ են, բայց չգիտեն իրենք անգլերէն։ ու մենք զրուցում էինք, ու այնպէս ստացուեց որ մի քանի վիքիպեդիայի յօդուած բացեցի որ ցոյց տամ, ու պարզուեց, որ չկան դրանք հայերէն։ իսկ իրենք անգլերէն չէին հասկանում։

բնական ա, որ լաւ կանեն՝ անգլերէնը լաւացնեն։

բայց նաեւ բնական ա, որ չկան այդ յօդուածները։ իմ մեղքն էլ ա, գոնէ յղուածներիցս մէկը ես պիտի գրած լինէի։ ու նաեւ բնական ա, որ էս մարդիկ կուզէին կարդալ այլ հայերէն բլոգեր։ ես տեսել եմ ինչ հաւէսով են դիտում երեխաներ թարգմանուած մուլտեր։ իսկ դեռահասներն ուզում են աշխարհը ճանաչել, եւ ձեր բլոգ գրառումները նաեւ իրենց՝ աշխարհ ճանաչելու ձեւն են։ ի՛մ աշխարհ ճանաչելու ձեւն են, ո՞ւր մնաց՝ իրենց։

ու մի զրկէք իրենց, իսկապէս, իրենք, աւաղ, չեն կարող ռեդիթ կարդալ, իրենցից մեծ մասը։ ու աւաղ հայերէնն ինտերնետում շատ չի։ եթէ գրում ես, գոնէ գրի նաեւ հայերէն՝ որովհետեւ ուրիշ մէկը դա քո փոխարէն չի անի։

ու տէնց։

#չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ չգիտեմ