երեւանի մասին ասում ենք՝ կենտրօն, բայց նկատի ունենք՝ քաղաքային միջավայր։
ու քաղաքային միջավայրի ամենակարեւոր հատկութիւններից ա, որ այն լինի զանազան ու հետաքրքիր, լինի քայլելով բացայայտել նոր եւ տարբեր միջավայրեր։
այսպէս կոչուած կենտրոնն ըստ էութեան քաղաքի միակ մասն ա ուր դա քիչ թէ շատ հնարաւոր ա՝ ոչ միայն նոր ու տարբեր շէնքեր, միջավայրեր, այլեւ հետաքրքիր, արուեստոտ եւ պատմական դարձած շէնքեր՝ կամերային երաժշտութեան տունը, երիտասարդականը։
այդպէս ա ընդհանուր առմամբ եւրոպայում, եւ պատմականօրէն ստացուել, եւ այսօր մտածուած ա արւում, որ իրար երկու նման շէնք չլինի, ու միջավայրը լինի հետաքրքիր եւ փոփոխուող։
յիշում եմ, ինչպէս էի եւրոպայում մոլորւում՝ ես սովոր էի՝ եւ երեւանից, եւ ռուսական քաղաքներից՝ զուգահեռ փողոցներին։
մտածում էի՝ էս փողոցով արդէն քայլել եմ, արի դրա զուգահեռով գնամ, յետոյ էլի հետ կը գամ։ արի ու տես, որ հետ գալն արդէն տրիւիալ չի՝ «զուգահեռ» փողոցը թեքւում ա այլ կողմ, միւսը՝ այլ կողմ՝ փողոցներն ուղիղ չեն։ բայց բացայայտելու ատ բան կայ՝ էսպիսի շէնք ա, դրա կողքը՝ էսպիսի։
ասում են, թէ աջափնեակն ա քիչ թէ շատ քաղաքային, կամ օրինակ՝ մամիկոնեանցը, բայց չնայած կան մայթեր, գազոններ, եւ ծառեր՝ իմ նշած բազմազանութեան եւ բացայայտելի լինելու հատկութիւնը չունեն՝ աջափնեակում ինչքան ուզում ես քայլիր՝ տեսնելու ես նոյն շէնքերը, ու դա, կասէի՝ ձանձրալի ա, եթէ ոչ՝ ճնշող։
եւրոպական քաղաքները (եւ ի դէպ թիֆլիսը) ինձ ապշեցրել էին այսպէս կոչուած կենտրոնի (մեր հասկանալով) բացակայութեամբ՝ ամէն տեղ կար բազմազանութիւն, ամէն տեղ կար հետաքրքիր բան, կամ այցելելու պատճառ՝ օրինակ կոնկրետ ֆոտո խանութ, կամ կոնկրետ պատկերասրահ, կամ սրճարան, կամ թանգարան, կամ աշխատանքի վայր, կամ հաւէս այգի։
այգիներն էլ են առանձին պատմութիւն՝ թիֆլիսն օրինակ, պատմականօրէն շատ կանաչ քաղաք ա, ուր շատ այգիներ կան։ երբեմն՝ շատ մանր, փոքր, բայց դրանք էլ ա հետաքրքիր գտնել, հաւէս ա զգալ որ գիտես տեղը, միւս անգամ գտնել։
յիշում եմ, իննսունականներին զարմանում էի, որ երեւանի օղակաձեւ այգում ես կարող եմ հանդիպել գրեթէ բոլորին։ զբօսնում էի շան հետ ու զարմանում, որ բոլորն այնտեղ են զբօսնում, կամ զրուցում նստարաններին։ հիմա հասկանում եմ՝ բա ի՞նչ անէին, այլ զբօսնելու տեղ չկար։ ու գիտէ՞ք՝ շատ շատ մարդ էր, հազիւ էին տեղաւորւում, որովհետեւ հաւէս այգի էր, ու բոլորն էլ ուզում էին քայլել, վայլել այն։ իսկ գիտէ՞ք ինչու հիմա այդպէս չի՝ ենթադրում եմ որ այդպէս չեղաւ այդ օղակաձեւի սրճարանացման գործընթացների հետ միասին՝ երբ դու նախկինում ունէիր մանր արահետներ, իսկ դրանց փոխարէն հիմա այգու ամբողջ լայնքով պիցցերիա ա՝ դու չես ուզում այնտեղ այլեւս զբօսնել՝ դա զբօսնելու տեղ չի։
նոյնիսկ իննսունականների աղքատ երեւանը անհամեմատ աւելի հաւէսն էր։ նաեւ՝ ըստ քաղաքական համակարգի՝ անհամեմատ աւելի ազատական, մարդիկ էին տարբեր, կարգինն էր քիչ։ դա նկատելիօրէն փոխւում էր քոչարեանական ժամանակներում, ես այդ փոփոխութիւնները զգում էի որպէս դրսի կենդանի, որպէս շան հետ ամէն օր զբօսնող մարդ։
երէկ անցնում էի կարէն դեմիրճեանի փողոցով՝ դէպի սարեան։ ու յիշեցի, որ հէնց այնտեղ, սարեանի մօտ, կար մի ապշելու շէնք՝ քառակուսի, էն սեւ քարից, բոլոր կողմերից՝ փայտէ պատշգամբով։ այն իհարկէ շատ պայթած վիճակում էր՝ բայց այն կարելի էր դարձնել շատ սիրելի եւ հարազատ, եւ երեւանեան տուսուելու տեղ՝ իր բակով։ փոխարէնն այսօր ունենք երեւանի ամենասարսափելի բարձրայարկերից մէկը։
այստեղ յիշում եմ իմ այն միտքը, որ ցանկացած ընդհանուր, հանրային միջավայրը, ուր բոլորն անում են «ոնց կարում» են, դառնում ա բոլորի համար ատելի միջավայր։ փողոցներն, ուր բոլորը քշում են ոնց ուզեն՝ բոլորն են ատում, այդ «ոնց ուզեն» քշողներն էլ։ քաղաքը, ուր ով ուզում էր ու «կարում» էր՝ իր սարսափներն էր կառուցում՝ դառնում ա հէնց այդ նոր սարսափների բնակիչների համար էլ ատելի։
բոլորը չեն կարող ապրել պայմանական «օպերայի» մօտ՝ այդ «օպերան» կորցնելու ա իր հմայքը։ փոխարէնը կարելի էր ստեղծել հաւէս քաղաքային միջավայր՝ ցածրահարկ եւ խիտ շէնքերով, որտեղ կրկին հաւէս կը լինէր զբօսնել, այնքա՛ն, որ այդ պայմանական օպերայի շրջակայի բնակիչները կուզէին այնտեղ գնալ զբօսնելու, եւ այդպէս մենք կը նպաստէինք, որ երեւանն էլ չլինի մի կենտրոնով, եւ անյոյս շրջակայ բնակավայրերով քաղաք, այլ լինէր աւելի չկենտրոնացած, աւելի հաւէս, աւելի ընդարձակ՝ երբ ընդարձակումն արդիւնաւէտ ա, այնպէս ա ընդարձակւում ,որ ուզում ես այդ ընդարձակուած վայրերում լինել։
ու այո, ծեծուած թեմա ա, ու այո՝ շատ պարզ ճշմարտութիւններ եմ գրել։ բայց հարցն այն ա, որ մեր խնդիրները սովորաբար հէնց այդ պարզ ճշմարտութիւնների հետ են կապուած։
#երեւան #քաղաքաշինութիւն #քաղաք #թիֆլիս #ճարտարապետութիւն #միջավայր #փողոց #շէնք #պատմութիւն