2020-11-21-4662647

ուրեմն երէկ մէկն ասում ա՝ որդիկս «օթոքի» ա տեղակայում, հարցեր էր տալիս։

հարցնում եմ՝ էդ ի՞նչ ա։

ասում ա՝ «օթոքի», դէ։

ու բացատրեց՝ ուրեմն հիմա աշակերտների մէջ տարածուած ա «աւտոքիյ» ծրագիր, որին կարողանում ես ասել թէ որտեղ ինչ կտոցներ անի։

ու աշակերտները որ առցանց դասերի են կպնում, կարողանում են կեղծել իբր կապը վատն ա՝ երբ իրենց ասում են դասը պատասխանեն, էդ աւտոքիյ֊ը սեղմում անջատում ա ինչ֊որ բան, որ ձայնը կտրտի, դասատուն ասի՝ դէ լաւ, կապդ վատն ա, ու մէկ ուրիշին հարցնի։ (:

դա չիւո տեխնիկա դաշլա

մէկ էլ ասում էր՝ բա որ մեր երեխէքը տէնց հեք են անում, բայրաքտարն ի՞նչ ա հեք չկարողացանք անել։ (((:

ու դէ չգիտեմ, ես տէնց գուցէ լրիւ դեբիլ եմ երեւում, որ էրեխեքը «օթոքի» գիտեն, ես չգիտեմ, ու չեմ կարող կամ ուզում բացատրել մարդուն որ ես այլ կուլտուրայից եմ։ իսկ երբ պէտք ա աւտոմատացնել՝ սկրիպտով եմ աւտոմատացնում։ իսկ եթէ շատ ա պէտք լինում աւտոմատացնել գրաֆիկական ծրագիր՝ իսկ գրեթէ պէտք չի լինում, գիտեմ wmctl ու xdokey֊ը՝ գործի տեղի սեսիան օրինակ որ չփակուի երբ երկար չես կպնում։ զի այն աւաղ գրաֆիկական ա, չնայած ինձ ssh հերիք էր։

ու տէնց։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)