ի դէպ՝ #ֆանթու֊ից #ջենթու֊ի անցումի մասին։

դա լրիւ քաղաքական պատմութիւն ա։ նախապատմութիւն՝ ֆանթուն հէնց դանիել ռոբինսի անձնական նախագիծն ա՝ նա այնտեղի դիկտատորն ա։ այսպէս ստացուեց, որովհետեւ երբ նա մի տարով լքեց իմ պաշտօնը իր հիմնած ջենթու համայնքում, իսկ յետոյ հետ եկաւ որպէս շարքային անդամ, իր մտքերը շատ չէին ընդունում, ու նա հիմնեց իր նախագիծը՝ ֆանթու֊ն, որում այդ մտայղացումներն իրականացրել էր։

ես դրանք հաւանում էի, ու ոգեշնչուած փոխուել էի ու 2011֊ից ֆանթու եմ քշել, վայելում էի հաւէս լուծումները, ու մերւում թերութիւնների հետ։

ու ինձ ոչ թէ համայնքի փոքր լինելը կամ փորթըջ ծառի խնդիրներն են դրդել վերադառնալ ջենթու։

ինձ ստիպել ա ժողովրդավարութեան բացակայութիւնը։ ես զգացի ինչ լաւ ա երբ ունես լաւ դիկտատոր, ու զգացի ինչ վատ ա երբ ունես ցանկացած դիկտատոր։

օրինակ, էսօր դռոբինսը որոշել ա որ ֆանթու֊ի չաթը պիտի լքի այառսի֊ն ու գնայ դիսքորդ։ մի պահ այառսի֊ի մարդիկ պակասեցին, բայց ֆրինոդի չաթը զուգահեռ դիսքորդին աշխատում էր։ այնտեղ մարդիկ էին գալիս, ու խօսակցութիւններ լինում։ դիկտատորին դա պէտք չէր՝ նա ուզում էր կենտրոնացնել ամէնը դիսքորդում։

իսկ ես չեմ հասկանում ինչի ազատ օհ֊ի քննարկումների համար պէտք ա ունենալ փակ կլիենտ, որը կպնում ա փակ սերուերի։

այլ, աւելի ժողովրդավար նախագծերում, եթէ մարդիկ կան որ սիրում են դիսքորդ՝ դա յարգում են, ու օրինակ փայն64֊ն ունի հայելային սենեակներ՝ տելեգրամում, դիսքորդում, մատրիքսում ու այառսի֊ում։

ու տէնց, ամենակարեւոր պատճառը անցման սա ա՝ #ժողովրդավարութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)