2020-08-01-4443890

ուրեմն, մի դանիացի իր հայ հիւրերին տանում ա միջոցառման՝ հասնում են մի շէնք, որի մօտ կայ բաւական մեծ կայանատեղ։ նա կայանում ա մեքենան ամենահեռու տեղում, եւ երբ հիւրերը հարցնում են՝ բացատրում՝ — մենք շուտ ենք հասել՝ հանգիստ կը քայլենք, իսկ ով ուշանալու ա՝ կը կարողանայ աւելի մօտ կայանել, որ արագ հասնեն։

նաեւ, ի․ թ․ սա զիջելու մասին ա։ մի պոդքաստում լսել եմ, որ ամն֊ում մարդիկ այնքան են սիրում զիջել, երբ մէկը թարթիչով խնդրում ա գիծ փոխել, ու յետոյ վթարայիններով շնորհակալութիւն յայտնում, որ եթէ ուրիշն ա զիջում, ու ստանում այդ շնորհակալութիւնը՝ երբեմն նոյնիսկ ֆրուստրացւում են, որ իրենք չարին։

կարելի ա պիտակել՝ #չունենք_էդ_կուլտուրան, երեւի։

#մշակոյթ #կուլտուրա #դանիա #կոպենհագէն #պատմութիւն #միջավայր #կայանատեղ #քաղաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ չունենք_էդ_կուլտուրան  մշակոյթ  կուլտուրա  դանիա  կոպենհագէն  պատմութիւն  միջավայր  կայանատեղ  քաղաք