2020-07-06-4397274

յեղափոխութիւն չի եղել

տեսա՞ր ինչ արին/չարին

չի՞ եղել ցնցումներով իշխանութեան տրանսֆեր։ իսկ ինչի՞ ա եղել ցնցումներով՝ որովհետեւ առանց ցնցումների տրանսֆերի ձեւերը չկային, չէին գործում։

առհասարակ, բոլորին որ ունեն չարդարացուած սպասելիքների դառնութիւն, ասեմ՝

կարեւոր չեն ձեր սպասելիքները։ կարեւոր չի ինչ են արել։

կարեւոր ա որ ընտրութիւնների ինստիտուտը աշխատի։ որ ընտրէք էն մարդկանց, որ բոլոր ձեր սպասելիքները արդարացնեն։ good luck with that

իսկ երբ ընտրութիւնները աշխատեն՝ ու վստահութիւն լինի որ աշխատում են՝ արդէն էդքան վճռորոշ չի թուայ ոչ մի «արած» կամ «չարած» բան։

եւ ոչ պակաս կարեւոր հարց՝ արդե՞օք մենք էն հանրութիւնն ենք որ չենք ընտրի մեր գլխին նէնց իշխանութիւն, որը կրկին կը կոտրի ժողովրդավարական մեխանիզմները՝ կը կեղծի ընտրութիւններ։ ոնց որ թէ վրացիները ընտրեցին։ արդե՞օք դեռ մնացել ա մեր մէջ «լաւ դիկտատոր» գտնելու ցանկութիւնը։ որը ձեր սպասելիքները կարդարացնի։

մեզ տեսնենք։

իսկ ժողովրդավարութիւնը էն համակարգը չի, ուր ձեր սպասելիքները արդարանալու են։ էն համակարգն ա, ուր քաղաքական ուժերը ձեւաւորում են բալանսաւորուած դիրքորոշումներ, որոնցից եւ պէտք ա ընտրենք։ եւ երբ ընտրել կարողանում ենք։

#քաղաքականութիւն #ժողովրդավարութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  ժողովրդավարութիւն