ուրեմն՝ ջնջումների մասին ես ուզում եմ ասել հետեւեալը։
շատ տխուր ա, որ բացի ինձնից ոչ մէկ չի պահում դիասպորայի եւ մաստոդոնի սերուերներ։ ես բազմիցս արտայայտել եմ կարծիք՝ մեզ պէտք են էլի հայալեզու հանգոյցներ։
փորձեմ բացատրել։ մարդը, որ օգտագործում ա սովորական, կոմերցիոն բառարաններ գիտի՝ կայ ասենք «լինգուո» բառարանը՝ դա ե՛ւ ընթերցիչ, բառեր փնտրող եւ ցուցադրող ծրագիրն ա, եւ բառարաններն են։
էսօր սփիւռքը, կամ թութը՝ եւ ծրագիրն ա, եւ մարդիկ են։ ու էս մարդիկ են, էլ չկայ ուրիշ։
էսօր մենք չգիտենք ինչի ա գնացել մարդը։ արդե՞օք զզուած ա մարդկանցից, թէ՞ պարզապէս ուզում ա կրճատել իր սոցիալական ներկայութիւնը։
եթէ մենք ունենայինք տարբեր հանգոյցներ՝ ակնյայտ կը լինէր՝ փակի էս մարդկանց, հետեւի էս մարդկանց։ սփիւռքը չէր լինի թուիթերի պէս՝ ես ձեզնից գնացի, այլ կը լինէր էն ինչ պիտի որ լինի՝ համացանցային ծրագիր։ սփիւռքից ջնջուելը՝ մեծ մասամբ արդէն կը նշանակէր՝ ինտերնետից գնալ։ էսօր՝ չի։ էսօր սփիւռքը սփիւռք չի, սփռուած չի՝ մի հատ ա։ ու մարդիկ էս մէկում կամ ապրում են, կամ՝ չէ։ եթէ դուր չի գալիս՝ այլընտրանք չունեն։ կամ չեն զգում՝ որ ունեն։ չեն զգում՝ որ կարող են օգտագործել այլ մարդկանց հետ վարուելու գործիքներ՝ որովհետեւ չեն զգում որ թուիթեր չի, կամ վկոնտակծիկ չի, լրիւ այլ աշխարհ ա։
խնդրում եմ՝ բացէք նոր հանգոյցներ։ #սփիւռք