2020-05-27-4321615

պատմեմ ձեզ, ընկերներ, ինչպէս ես մնացի վերելակում։ իմացայ՝ որ «նախաճաշի» բան չկայ, մտածեցի՝ արագ երեք րոպէով դուրս գամ, հագայ կնգուղով շապիկ, որ փակեմ մազերս՝ սովորաբար գալուց անմիջապէս լողանում եմ, բայց էսօր հաւէս չկար, ուզում էի չշեղուել գործից, դէ կապեցի բերանս, հագայ ակնոցը՝ ու իջայ։ խանութում անց կացրի երեւի երեք րոպէ։ վերադարձայ, ու մտածեցի՝ ինչ հաւէս կը լինէր բարձրանալ աստիճաններով՝ բայց մտածեցի՝ լաւ է, արագ հասնեմ, մինչեւ մտքերս տեղն են՝ շարունակեմ։

տէնց, մտայ վերելակ, սեղմեցի հարկի կոճակը, ինքը մի քիչ գնաց, ու կանգնեց։ դրանից յետոյ ոչ մի ստեղն չէր արձագանքում։ լոյսը, սակայն, վառած էր։ փորձեցի բացել դռները՝ սովետական մանկութիւնում շատ եմ մնացել մեր ինը յարկային շէնքի վերելակում։ տեսնեմ՝ պատ ա։ ըստ երեւոյթին էս վերելակները վթարային ռեժիմ ունեն՝ երբ տեսնում են ինչ֊որ բան էն չի, իջնում են լռելեայն տեղ՝ ներքեւ։ հեռախօս՝ վայֆայ հոտսփոտով հետ չէի վերցրել։ ինչքան բան վերցնես՝ էնքան բան ուզում ես յետոյ մաքրել։

տէնց բղաւում էի՝ մարդիկ, ով կայ, մնացել եմ։ մի տասնհինգ րոպէ անց լսեցի որ մօտեցան ինչ֊որ կին եւ երեխայ։ ասաց՝ հա, սպաս կանչեմ քեզ։ չգնաց, դէ վերելակը։ ասաց որ նա առաջին յարկում ա, ու հետեւաբար ես հասկացայ որ էդ կողմերն եմ։ ու գնաց՝ առանց ոչ մի բան ասելու։ ես բղաւեցի հետեւից, որ գոնէ զանգի ինչ֊որ համարով, ասի որ ընդամէնը մնացել եմ վերելակում ու անհանգստանալու բան չկայ։ բայց նա գնաց ու գնաց։

մի տաս րոպէ անց վերելակին մօտեցան հարեւաններ՝ մեր յարկից։ խօսեցինք՝ տղամարդը զանգեց իրենց յայտնի համարով, ու արեց ինչպէս իրեն խորհուրդ տուեցին՝ մտաւ ինչ֊որ տեղ, անջատեց վերելակի սնուցումը։ ինձ մօտ անջատուեց լոյսը։ յետոյ միացրեց, ու ասաց որ պէտք ա սեղմեմ կոնկրետ յարկի ստեղն։ գնացի այդ յարկը։ հետաքրքիր ա՝ ինչի հէնց էդպէս։ յետոյ իջայ, տեսայ իրենց։ շնորհակալութիւն ասացի։ ասին՝ հա, այլանդակ վերելակ ա։ ի դէպ, դէ նոր ա։ գլամուր ա։ հայելի ունի։

էդպէս, յետոյ բարեյաջող հասայ բնակարան եւ այսօր իմ բախտը բերեց՝ ընդմիշտ այնտեղ չմնացի։

#վերելակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վերելակ