2020-05-10-4284662

ես յաճախ շեշտում եմ որ կարծում եմ որ մարդիկ պէտք ա սովորեն մենակ, առանձին ապրել։ ոչ թէ ռումմէյթի հետ, այլ հէնց մենակ։

երեւի որովհետեւ ինձ թւում ա որ մենակ ապրելը սթափեցնում ա, մարդը ստիպուած ա լինում հաւաքել իրան, ու փոխարէնը վայելել աշխարհից կամ իր կեանքից դժգոհելը, սկսում ա զգալ որ ողջ պատասխանատւութիւնը իր վրայ ա։

եթէ ծնողներ կամ թէկուզ ռումմէյթ ունի՝ նա պատասխանատւութիւնը որոշ բաների վրայ կարող ա գցել ուրիշի վրայ։

ու մենակ ապրելը բարդ ա, բնաւ խաղ ու պար չի։

բայց ինձ թւում ա որ շատ կարեւոր ա, որովհետեւ ես տեսնում եմ որ մարդիկ չգիտեն ինչ ա պատասխանատւութիւնը, ու իրենց պէտք ա որ սթափուեն։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)