2020-03-26-4179562

ուրեմն լապշինը իր ֆբ֊ում գրել ա թէ՝

  • В 2019 году в Италии скончались 579 тысяч человек, то есть при населении в 60 миллионов это 1586 человек в сутки.

20019 թուին իտալիայում մահացել է 579 հազար մարդ՝ 1586 օրը։

  • В 2020 году в Италии в разгар коронавируса скончались 127 тысяч человек, что соответствует 1588 человек в сутки.

2020 թուին՝ կորոնավիրուսի բռնկման ժամանակ իտալիայում մահացել է 127 հազար մարդ՝ 1588 օրը։

Иными словами, в прошлом году без всякого коронавируса в Италии умирало столько же людей, сколько и при пандемии коронавируса в 2020. Но год назад все было нормально и никто не считал это катастрофой.

У вас есть этому обьяснение?

այլ խօսքերով անցեալ տարի եւ առանց կորոնավիրուսի իտալիայում մահանում էր նոյն քանակի մարդ ինչ 2020֊ի համավարակի ժամանակ, բայց դա նորմալ էր եւ ոչ ոք դա աղէտ չէր համարել։

ունէ՞ք բացատրութիւն։

այո, ունենք։ նա տիպերի սխալ ա անում՝

VAR  d0 : deaths2019;  
d1 : deathsFromCovid2020; 
b : BOOLEAN;

...

b := d1 > d0;

եթէ կալմարկենք կը ստացուի՝

pos 123 err 100 incompatible operands of dyadic operator

նա համեմատում ա անցեալ տարուայ ընդհանուր մահերի թիւն այս տարուայ միայն կորոնավիրուսի հետեւանքով մահերի թուի հետ։ այս տարուայ ընդհանուր մահերի թիւն աւելի մեծ ա։

բնօրինակ գրառումը չեմ տեսել եւ դրա յղումը խնդրել եմ, բայց կարողացայ ստնալ միայն բովանդակութեան պատճէնը։

#կորոնավիրուս #լապշին #իտալիա #ծրագրաւորում #համաճարակ #համավարակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կորոնավիրուս  լապշին  իտալիա  ծրագրաւորում  համաճարակ  համավարակ