ինձ թւում ա՝ մէյլը արտայայտում ա ինքնութիւնը։ նախ իհարկէ իւզերնէյմը՝ մարդու մականունն ա, որը, ըստ իրեն, իրան մօտ ա, նկարագրում ա։ լինի դա pupsik88 թէ darthմիբան՝ առաջին դէպքում տեսնում ենք, որ մարդը չի իմացել ինչպէս շարունակել, եթէ ուզած նիքը զբաղ ա ու ընտրել ա առաջին մտքին եկած տարբերակը՝ մատնելով իր տարիքը։ նաեւ նշանակում ա որ իր ծնունդն իր համար կարեւոր ա՝ երեւի շատերի։ երկրորդ դէպքում տեսնում ենք որ մարդն այնքան ա սիրում ատսղային պատերազմները, որ պահանջ ունի արտայայտել դա ու կապում ա իր ինքնութեան հետ։
յետոյ տիրոյթը՝ որ քուչի, ախպերութեան, խմբի, ընկերութեան, տեքնոլոգիայի հետ ա ասոցացնում իրան։ եթէ չէ՝ ապա որ սերուիսն ա ընտրում՝ սա աւելի տարածուած ա։ լռելեայն ընտրութիւնները շատ չեն։
ու TLD֊ն՝ որը յաճախ պայմանաւորուած ա տիրոյթի կամ սերուիսի ընտրութեամբ։
այն նոյնպէս նրա մասին ա, ինչի հետ ես նոյնականանում։ ու ինձ թւում ա պատահական չի, որ հայերից շատերն ընտրել են mail.ru֊ն՝ իրենք ապրում են ռուսական տիրոյթում, դիտում են ռուսերէն ֆիլմեր ու նորութիւններ, ու իրենց համար կարեւոր ա որ «ղրիմըմերնա» ու «ամերիկացիներըվատնեն», իրենք դիտում են սպորտային մրոյթներ ու երկրպագում «մերոնց»՝ ռուսներին։
երբեմն դա լռելեայն ընտրութիւն ա որովհետեւ դէ այլ բան մտքին չի գալիս։ ու էլի յատկանշական ա՝ մենք ռուսական ազդեցութեան տիրոյթում ենք՝ մեզնից շատերի մտքին չէր գալիս, չգիտեմ, եւրոպայում տարածուած lycos.eu֊ն ասենք, մերը՝ ru֊ն էր։
լռելեայնը նաեւ մտածուած չի։ մարդը շատ չի չարչարուել՝ ինչ լինում ա լինի։ ու ապա պարզ ա որ իր համար խնդիր չի որ իրենից մէյլ են ստանալու, ուր TLD֊ն .am չի։ իսկ .am֊ով, ի դէպ, լռելեայն ընտրութիւն չկայ էլ։
գուգլը(կարծե՞մ, յահուն(հաստատ) տարբեր երկրներում ծառայութիւններ մատուցելով առնում էին այդ երկրի տիրոյթ, ու բաժանում այդ երկրի TLD֊ով մէյլեր։ այդպէս շատ հասկանալի էր մարդկանց, ու դա ծառայութիւնների տեղայնացման մասն էր։ նաեւ՝ սերուիս մատակարարողի յարգանքն էր արտայայտում, օգտատէրերի ինքնութիւնների ճանաչելը։
մեզ մօտ գիտենք՝ մարդիկ հեռախօս առնելիս խնդրում են յանկարծ հայերէն լոքէյլ չդնի վաճառողը՝ իրենց պէտք ա ռուսերէն թարգմանութեամբ օպերացիոն համակարգ։ նոյնը եւ ուինդոուսի մասին ա։
սրանք մասամբ հետգաղութացման շրջանի մասին են, մասամբ էն մասին, ինչքան մենք (դե՞ռ) որպէս ազգ ձեւաւորուած չենք, ու ինչքան պատրաստ չենք պետականութեանը, եւ ոչ թէ գաղութ լինելուն՝ պատրաստ չենք մեր պետութեանը յարկ տալ, չենք հասկանում ինչի համար են քաղաքացիական ազատութիւնները՝ դրանք արժէք չեն դիտարկւում, սակայն արժէք ա ռուսական թոշակը, ու քաղաքացիութիւնը, օրինակ։
ես չգիտեմ մեր հանրութեան որ մասին ա սա վերաբերում, բայց ակնյայտ ա, որ բաւական մեծ։
յ․ գ․ մի դրուագ՝ գերմանացի ընկերս ապրել ա երեւանում երկու տարբեր ընտանիքներում։ մէկում՝ հայալեզու կին էր, որը շատ ջղայնացել էր երբ նա քննարկել էր ռուսաստանի ագրեսիան ուկրաինայի հանդէպ։ բացատրում էր գերմանացուն, որ ուկրաինան երկիր չի, «ծայի մօտ ա», ու իրաւունք չունի գոյութեան։ միւս ընտանիքը՝ ծեր ռուսախօս երաժիշտների ընտանիք էր։ այնտեղ կրկին դիտում էին ռուսական լուրեր՝ բայց ի տարբերութիւն առաջին դէպքի՝ անհանգստութեամբ, եւ ամէն օր ռդ իշխանութիւնը քննադատելով։ իրենք աւելի կիրթ էին, լաւ տիրապետում էին կայսրութեան լեզուին, բայց չէին սատարում ռուսական ռազմական միջամտութիւններին։ բայց կարեւոր թեման կրկին ռուսաստանն էր՝ իր իշխանութեան սատարելը կամ ոչ։
#գաղութացում #անկախութիւն #ինքնութիւն #ազատութիւն