կօաֆում էինք, խոհարարի հետ էինք զրուցում, ու՝ «իսկ խմելո՞ւ» հարցին պատասխանեցինք որ չենք ուզում։ յետոյ յայտնուեց այլ մարդ, որ բերեց եւ սեղանին տեղաւորեց ափսէներն ու բաժակները։

— տեսնես ինչի՞ ա բաժակները բերել։ — որովհետեւ էդպէս ա իր ծրագիրը գրուած։ արի ես պատմեմ քեզ ծրագրաւորումից՝ իրենք որոշել են (գուցէ այդպէս էֆեկտի՞ւ ա՝ գալուց մի անգամից բաժակներն էլ բերել) այդ ստուգումը չանել։ եթէ խմելիք ա պահանջուած, ապա կը յայտնուի մի այլ մարդ, որ կը բերի կուժ ու կը լցնի հեղուկ մեր բաժակների մէջ։ եթէ բաժակները չկան՝ ապա… — կը թափուի սեղանի՞ն։ — ապա այս պահին ծրագիրը կը պայթի։

#ծրագրաւորում #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)