2019-11-18-3935550

սա կարող ա սնոբական հնչի, բայց չի՝ բնաւ։

ինձ թւում ա՝ էս համայնքը՝ հայաստանեան ժամանակից առաջ ա։

առհասարակ, մարդկանց խմբեր լինում են, ու հայաստանի պատմութեան մէջ, եւ ցանկացած տեղ՝ աշխատավայրերում, որ աւելի առաջ են, կամ աւելի հետ։

այսպէս, ինձ բողոքում էին, որ երբ մեր յարկի ծխարանը սկսեց սպասարկել նաեւ ռադիօ ինժեներներին, ապա զրոյցների մակարդակը կտրուկ իջաւ։ նման բան նաեւ նկատում էի մեր յարկի խոհանոցում՝ ստիպուած էինք լինում մեզ համար կամ արդէն քննարկուած, կամ անվիճելի պնդումների քննարկմանը՝ կրկին եւ կրկին, որը հաւէս չի։ կոպիտ օրինակ՝ էն որ սերժը դանդաղեցնում ա հայաստանի զարգացումը, գէյեր, գործի տեղում ծխելը, կանանց ծխելը։ տէնց բաներ մենք չենք քննարկում։

բայց էն օրը մեքենայի մօտ իջայ՝ կողքը լսեցի՝ «հիսուն տարի անց լեսբիներն են տիրելու», «դրանց էսա կը թողնեն ամուսնանան, ու իրենք էրեխեք կը որդեգրեն», մտածեցի՝ իմ փաստարկները չեն ընկալուի, ու չխառնուեցի։ դէ էդ արդէն մեր յարկը չէր, դա ռադիո ինժեներներն էին։ բնականաբար։

ու դէ, չեմ զարմանում՝ ակնյայտ ա, որ մերոնք, քսան֊երեսուն տարի առաջ՝ ընդունուել են բարձր գնահատականներով, իսկ իրենք՝ հազիւ ութեր հաւաքելով։ բայց եւ այդ մասին չեմ։ էդ զտումը, թէ ով որտեղ ա աշխատելու՝ շուտ են անցել։ ըստ որում՝ արդար զտում չի, ինձ թւում ա։ որովհետեւ՝ ռադիօ աւարտածը չպէտք ա լինէր էն ինչ կայ։ թող լինէր մի ուսանող, բայց լաւ եւ ուժեղ ռադիօ մասնագէտ։ ոչ թէ անկապ մարդ, ով ընդամէնը բանակից էր խուսափում։ միւս կողմից էլ՝ էս մարդիկ գոնէ ինչ֊որ կրթութիւն ստացան, գոնէ դասախօսներին են կաշառել, գոնէ կողքից լսել են մի երկու դասախօսութիւն, գոնէ կարող ա ինչ֊որ նորմալ մարդ տեսած կան։ գուցէ սէնց աւելի լաւ ա, չգիտեմ։

ինչեւէ։ ես յիշում եմ ֆբ֊ն։ ինչ֊որ հրաման կար ոստիկանութեանը՝ երեւի մինասեանն էր մտածել՝ էմօներին բռնելու վերաբերեալ։ ու մամուլը ստացաւ հրաման գրելու՝ էմօները վտանգաւոր են՝ իրենք ինքնասպան են լինում։ ու սկսեցին ինչ֊որ էրեխեքի հալածել՝ էրեխեքի, որ մազերը սեւ էին ներկում։ ու ամբողջ հայութիւնը ֆբ֊ում սկսեց բանավիճել էս թեմայի շուրջ՝ իրական թեմաները մի կողմ դնելով, ինչը նշանակում ա՝ իշխանութիւնը իր նպատակին հասաւ։

էն, որ մեր պարկինգում կանգնած գեադեքի սրտերում արձագանք գտաւ բհկ֊ի պատգամաւորի խօսքը՝ փաստ ա։

հիմա, իհարկէ, իշխանութիւնը մեզ հետ էր քաշում ժամանակի մէջ։ ու երեւի ժողովուրդը, ընդհանուր առմամբ, էդ իշխանութիւնից առաջ էր՝ ժամանակի մէջ։ բայց եւ ակնյայտօրէն, էսօր հանրութիւնը հետ ա՝ ժամանակի մէջ։ էսօր չի ապրում։

հիմա եթէ ես լինէի ֆբ֊ում՝ ես ստիպուած էի լինելու ներգրաւուել էս բհկ֊ի արձագանքի ալիքների մէջ, կամ գոնէ գրել՝ թէ կեղծ օրակարգ ա՝ ես էդ մասին խօսելու չունեմ։ ու ստեղ գուցէ կը գտնուէին մարդիկ, որ կը մեղադրէին, որ վախեցայ, չպահեցի արժէքներս, չարտայայտուեցի, չփաստարկեցի։ ամբողջ քաշն իրենք են տանում։

երեւի թէ լաւ ա, որ ընդհանուր քննարկումներ լինում են։ երեւի թէ հանրութեանը օգտակար ա։ միւս կողմից՝ էն մարդիկ, որ էսօր են ապրում, ստիպուած են շփուել էն մարդկանց հետ, որ էսօր չեն ապրում, ու նեարդայնանալ։

ու ես վերջերս մտածում էի՝ այէսթիսի֊ի մեր դասընթացի էրեխեքին բերել ենք ջաբեր՝ էնտեղ չաթ ունեն, ու քննարկում են բաներ։ մտածեցի՝ կարո՞ղ ա արժի իրենց մաստոդոն բերել, որ համ քննարկեն, համ մեկուսացուած չզգան։ ու զգացի՝ որ մեր հանգոյցում իրենք չեն գոյատեւի։ ու մտածեցի, որ ես դէ երբ ում կանչում եմ թութ, երեւի սովորաբար նոյն ժամանակի մէջ են ապրում։ ու առանձնապէս չեմ կանչել մարդկանց, որ մեր ժամանակի մէջ չեն։ ու նաեւ՝ մեր ժամանակի մարդիկ պարտադիր չի, որ կպնեն, հաւանեն թութը։ դա չի հարցը։

բայց զգացի, որ էդ էրեխեքն էլ լաւ կարող ա չզգան իրենց, կոմֆորտ չզգան մեր հանգոյցում, համ էլ իրենց պէտք ա մի տեղ, էն իրենց ջաբեր չաթի պէս, որ իրար խելքի լինեն, ու իրար հետ շփուեն, բայց եւ կպած լինեն ընդհանուր ցանցին։ էդպէս ես իմ տեղական հոսքում իրենց գրածները չեմ տեսնի, ու չեմ նեարդայնանայ, իսկ իրենք, եթէ ուզեն՝ մեզնից ում ուզեն կը հետեւեն։

ու դէ ֆբ֊ն էլ ա փորձում որ լրիւ տափակ տարածքից ելք լինի՝ խմբերի մէջ, եւ ալգորիթմներով՝ իրենց առաջարկաց լուծումը։ բայց իրենց առաջարկած լուծումով դու ընտրութիւն շատ չունես՝ ինչ կուզի՝ ցոյց կը տայ, ինչ չէ՝ չէ։ թթի դէպքում՝ լրիւ գլոբալ տարածքը կայ, բայց կան համայնքներ։ ու երեւի թէ, ամէն մարդու համար՝ իրեն սազող հանգոյց կայ, ու դէ էդ հանգոյցների հանրութիւններն էլ են փոխուելու ու զարգանալու, նաեւ այլ հանգոյցների հետ կապի շնորհիւ։ չգիտեմ։ ու մտածեցի՝ իրենց առանձին հանգոյց ա պէտք սարքել։ բայց չգիտեմ։

չգիտեմ։ ամէն դէպքում՝ իրենց մեզ մօտ բերելը կը նշանակէր՝ իրենց եւ մերոնց որոշակի դիսկոմֆորտ տալ։ ու տէնց եւ իրենք դժուար կը կպնէին էդ շփման ձեւերին, եւ մերոնք՝ ստիպուած կը լինէին գուցէ փոխել այսպէս ասած՝ դիսկուրսը։ ու դժուարանում եմ ասել, դա լաւ ա թէ չէ։ բայց երեւի, աւելի ճիշտ ձեւ ա՝ տարբեր հանգոյցներ ունենալը, ու տարբեր մարդկանց՝ տարբեր հանգոյցներ հրաւիրելը։ տէնց մի բան։ իսկ մենք, ստեղ ու թթում՝ լիազօրութիւն ունենք, շքեղութիւն ունենք, չմասնակեցլու դաւնգրէյդ քննարկումների մէջ։ ու չտեսնելու դրանք։ միւս կողմից՝ էդ նաեւ մեզ կտրում ա հայաստանեան իրականութեան որոշակի մասից։ #սփիւռք #թութ #ապակենտրոնացում #համացանց արագ եմ գրել, երկար եմ գրել, զի ժամանակ չունեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սփիւռք  թութ  ապակենտրոնացում  համացանց