2019-08-29-3776023

ես տէնց մտածում եմ, որ լաւ կը լինէր աշխարհը լինէր էնպիսին կամ էնպիսին, ու մեծ կորպորացիաներին, որ չարաշահում են իրենց կարգավիճակը, տեղեկատւութիւն չտային, եւ այլն, բայց փաստացի սէնց վիճակ ունենք՝ ո՞վ ա գալիս սփիւռք կամ թութ։

հետաքրքիր ա, որ մարդիկ գալիս են սփիւռք, տեսնում են ինչ ա կատարւում, ասում են՝ դեպրեսւում եմ՝ ու գնում են։ ու ասում են՝ սրանք ընկեր չունե՞ն խօսեն, ինչի՞ են թափում մեր վրայ։

ու ես մտածում եմ՝ հա, դէ, չունեն։ մտածում եմ, որ ասենք ասողի բախտը շատ ա բերել, նա իր ընտանիքում ոչ միայն ճնշուած չի, այլ եւ իրան սատարում են, ու նա ա ի պատասխան տանը սատարում, ու մասնակցում ու օգտակար իրան զգում։ ու իր օգնութիւնն ա ընդունւում, այն լուծումները, որ նա ա առաջարկում։

ես տեսել եմ, ու ապշել, ինչ լաւ են իրար հետ։

ու ստեղ իհարկէ բարդ ա ասել, որ միշտ ընտանիքն ա «մեղաւոր», ամէն դէպքն առանձին ա կարելի դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, հայաստանեան իրողութեան մէջ մենք ունենք ահաւոր ճնշուած դեռահասներ։ ահաւոր։

ու ես մտածում եմ, որ սփիւռքում հաւաքւում են

— գրելու կուլտուրա ունեցողները — ճնշուածները — փորող֊փնտրողները

ճնշուածները, բնականաբար, ունեն սոցիալական հմտութիւնների պակաս։ շատ ես ճնշուած՝ շփումների մէջ սահմանափակ ես, սկսում ես չունենալ ընկերներ, որովհետեւ նախանձելի ընկեր չես, որովհետեւ ինքդ էլ չգիտես ինչպէս մօտիկանալ, ինչպէս ընկերանալ։ չգիտես, նոյնիսկ, յաճախ, ինչպէս բարեւել, ու ամէն սոցիալական իրավիճակում կարող ես շատ տարօրինակ երեւալ, որը աւելլի ա բարդացնում վիճակը։

ես էդ մարդկանց շատ լաւ հասկանում եմ։ ես ինքս գերպաշտպանուած եմ մեծացել՝ ու հետեւաբար շփումների մէջ սահմանափակ։ ու էս գործի տեղում նոր վեց տարի անց ես սկսեցի շփուել որոշ մարդկանց հետ, այն էլ այն պատճառով, որ նէնց վատ էի, չէի կարողանում աշխատել, գնում էի գցւում էի ստոյկայի մօտ յարկի խոհանոցում, ու գրքեր կարդում հեռախօսով։ տէնց մի քանի հոգի սկսեցին ինձ ներգրաւուել զրոյցների մէջ, շնորհակալութիւն իրենց, ու ես էս յարկի համայնքի մաս դարձայ։

ես նոր եմ սովորում, որ կարելի ա շէնքին մօտենալիս ու մարդկանց տեսնելիս՝ բարեւել, ու անունը նշել։ ու որ էդ վատ չի, ու որ իրան վատ չի լինի դրանից, ասենք, որ ստիպուած կը լինի պատասխանել, ու թէ մի քիչ վատ լինի՝ ոչինչ։

հիմա մարդիկ, որ ունեն սոցիալական հմտութիւնների պակաս, չի նշանակում, որ հաղորդակցուող չեն։ նոյնիսկ յաճախ հակառակը՝ էնքան չասուած, չարտայայտուած բան ունեն։ օրինակ, որովհետեւ հաղորդակցուելու, կապ ապահով արտայայտուելու, ու դատապարտուած չլինելու բնական պահանջը երկար ժամանակ բաւարարուած չի եղել։

ի դէպ՝ ճնշուածների զգալի մասը աղջիկներ են։ ու էն որ գրում են՝ «էլ ի՞նչ պէտք ա անեմ, որ ինձ էնքան չվրայերթեն, տունն եմ մաքրում, էս եմ անում, մտածում եմ, էլ ի՞նչ անեմ», ախր բալիկ ջան, ոչ մի բան, կներես։ էդ ընտանիքի սէրը ընդհանուր առմամբ անպայմանական ա, ի՞նչ վատ բան ես արել, որ քեզ վատ են վերաբերւում, ո՞ւմ ոտքն ես տրորել, ո՞ւմ ես ցաւեցրել, ի՞նչ վատ բան ես արել, որ քո անձնական տարածքը ներխուժում են, տետրերդ են նայում։

նորմալ, լաւ աղջիկ ես։ ու այո, սովորաբար ճնշուածներն ու գերպաշտպանուածները՝ աղջիկ են։ բայց ոչ միշտ։ կարծիք գիտեմ՝ որովհետեւ պէտք ա կոյս հարս մեծացնել։ այլ կարծիք գիտեմ՝ որովհետեւ հայրը գիտի, նա ոնց էր վերաբերւում աղջիկներին, ու ինչ սրիկայ էր իրենց հանդէպ, ու չի ուզում, որ իր դստեր հանդէպ տէնց լինեն։ չգիտեմ։

ու ես մտածում եմ, նախ դէ սփիւռքը, ինչպէս եւ թուիթերը, եւ զանազան ֆորումները, գրաւում ա անոնիմ մնալու հնարաւորութեամբ, բայց նաեւ գրաւում ա նրանով, որ գրելու սոցիալական ցանց ա։ բլոգում շատ ես մենակ լինում, ու շատ ա լուրջ, ոնց որ, պրետենզիա պէտք ա ունենաս, որ լաւ բան ես գրում, իսկ ստեղ աւելի թեթեւ ա։

հիմա փորփրողներից՝ իրենք այդ ադամ գրանտի ասած «աւթլայարներն» են որ իե֊ի փոխարէն գտնում էին էն ժամանակ քրոմ ու ֆայրֆոքս։ ու տէնց խորանալու լիքը շերտեր կան, զննիչն ամենավերին շերտերից ա։

իսկ սփիւռքը կամ թութը գտնելու համար՝ պէտք ա փորել։ փորում են՝ յաճախ կրեատիւները։ ու փաստացի ձեւաւորւում ա փորողների բնակչութիւն։ կրեատիւների բնակչութիւն։ վստահ չեմ, որ համայնք։

ու չհասկացուածների բնակչութիւն։

ու ինձ թւում ա, հիմա գալիս եմ իմ ասածի հիմնական մասին, ինձ թւում ա, որ կապ կայ ճնշուած լինելու, ու գրելու, արտայայտուելու, ու գրելով արտայայտուելու ցանկութիւնների հետ։

նախ աղջիկները տեքստի հետ աւելի լաւ են։ չգիտեմ, որքանով ա դա հէնց հայաստանեան իրողութեան մասին, թէ՞ ընդհանուր մարդկային յատկութիւն ա, բայց աղջիկներն աւելի շատ են կարդում, ու աղջիկներն աւելի շատ են հակուած գրելով արտայայտուելուն։

էն ա, պետերսոնը մէջբերում էր գուգլի վիճակագրութիւնը, ուր տղաները պորնը նախընտրում են նկարների տեսքով, իսկ աղջիկները՝ գրքերի։

նախ, գուցէ փորելը կապ ունի սոցիալական հմտութիւնների պակասի հետ։ զի դէ յաճախ սկսում ես փորել հաղորդակցման պակասը լրացնելու համար։

ու դէ այդ պատճառով համ բողոքում են կեանքից, համ բողոքում են առցանց։ զի եթէ սոցիալական ադապտացիան լինէր՝ համ ստեղ չէին բողոքի, համ էլ բողոքելու շատ բան չէր լինի։

իսկ նրանք, ում կեանքը լաւ ա՝ հիմնական շփման պահանջները բաւարարուած են՝ իրենց սա հասկանալի չի։ բնականաբար։

հիմա, եթէ դուք սէնց սոցիալական չադապտացուած էակ էք, էդ էդքան վատ չի։ շատ բան դժուար ա ուղղել ձեր կեանքում, ու գուցէ չի էլ ուղղուի, բայց միւս կողմից՝ դուք ունէք առաւելութիւններ, որ ոչ մէկ չունի։

ես լիքը բան եմ սովորել այն պատճառով, որ այլ անելու բան կուլտուրա չունէի։ ստիպուած էի խորանալ, ու էլ աւելի խորանալ լիքը բանի մէջ։ տէնց կարող էք խորանալ տարբեր մասնագիտական ուղղութիւններով։ վտանգը կրկին՝ կարող ա չափազանց շատ խորանաք չափազանց մարգինալ ուղղութիւնների մէջ։

ու դէ ապա կարող ա մասնագիտութեան մէջ հասկացուած չէք լինի։ կարող ա նրանից ա, որ դեբիլ էք, ու ժամանակին ոչ մէկ ձեռքից չի բռնել, չի ասել՝ հո դու դեբիլ չես։ բայց դէ ինչ կայ էդ ա։

կարճ ասած՝ պոտենցիալ ունէք ներդանալու, բայց գուցէ չափից շատ ներդանալն էլ մի բան չի։

ասենք էն բրիտանացին, որ կպել ա վօկին, սպանիչ ծրագրաւորող ա, բայց համ մարգինալ՝ զի այլ բանի չի կպել, այլ վօկին, համ էլ վաթսոնանց ա, սինգլ ա, ու ապրում ա իր ծեր հօր հետ։

դէ բնական ա, իրեն ի՞նչ աղջիկ կը դիմանար, դէ կան տէնց աղջիկներ, բայց ո՞րտեղից իրան գտնէր։ ու դէ նա էլ չէր դիմանայ էդ աղջիկներին։

տէնց աղջիկ կար, դէ աղջիկները ինտերգում են տղաներին իրենց միջավայրերի մէջ, բայց ես ակնյայտօրէն էդ աղջկայ տղան չէի, զի դէ, չէի կարողանում ինտեգրուել, սովոր չէի այդ տեսակ հանրային տարածքների, ու այդ տեսակ շփման։ երեւի մինչեւ հիմա էլ սովոր չեմ։ փոխարէնը՝ տանում էի իրան ամերիկեանի գրադարան, ու աշխատում էինք։ ու էդ իմ համար շատ լաւ ժամանակ անց կացնել էր, բայց հասկանում եմ, որ պէտք ա որ ահաւոր ձանձրալի լինէր, մանաւանդ երիտասարդ աղջկան, որ ուզում ա ուրախանալ։ բան չասի՝ ես էի չզարգացած, չէի ջոկում, ինչ են անում երիտասարդները երեկոյեան։ բայց եւ չէի անի, ես էդ մարդը չէի։ կէս տարի բիֆոր էի գնում, երաժշտութիւնն ա ինձ միայն ստիպել ծխին դիմանալ, ու էդոն բոլորին֊բոլորին գիտէր՝ ինձ չէր էլ նկատել, երբ ծանօթացանք, ասի որ ուզում եմ սկսել նուագել՝ զարմացաւ, որ երբեք ինձ չի տեսել։ յետոյ հարցրեց մարդկանց, պարզեց, որ իր ախպերութիւնից մէկն իմ ուսանողն ա եղել, մտածեց՝ լաւ, դէ երեւի նորմալ մարդ ա։ բայց ես իր համար ահաւոր անծանօթ էի ու ահաւոր անծանօթ մնացի՝ ասում էր՝ արի ֆէյսբուք, ու էդ ինձ իմանալու քայլ էր, որ տեսնի, ես ի՞նչ եմ գրում, որ ծանօթանանք։ զի էսօր բա էլ ո՞նց են ծանօթանում։ ու ես տէնց լաւ զգում էի, ինչքան շատ բան եմ կորցնում հաղորդակցուող, բայց չսոցիալական լինելու պատճառով։ միշտ։

էսքանը, հիմա մի հատ էլ գրառում կանեմ ախպերութիւնների մասին։

#սփիւռք #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սփիւռք  անկապ