2019-05-17-3628347

էսօր գրադարանների մասին էի 99% անտսեանելին լսում, ասում ա՝ սֆ֊ի երկրաշարժից յետոյ, երբ հինգ հարիւր հազար գիրք ընկան հատակին, գրադարանը նախ ստեղծեց սրահ ուր ամենապահանջուած գրքերը դրուած էին, յետոյ էլ սկսեց գործընթաց՝ բոլոր գրքերը նշուում էին՝ կանաչ՝ եթէ վերջին տարուայ մէջ այն վերցրած կան, դեղին՝ եթէ երկու տարուայ մէջ, ու կարմիր՝ եթէ երկու տարուայ մէջ չեն վերցրել։

ու կարմիրները հանում են գրադարանից, ռադ անում։

դա ոնց որ լինուքսի մեմորի բուֆերներ պահել լինի՝ էն որը հաւանական ա, որ կօգտագործուի, յիշողութեան մէջ ա պահում, որ դիսկին դիմումները կրճատի։

իմ լիքը մասնագիտական գրքեր որ առել եմ նահանգներից այդպէս են՝ նշած ա որ գրադարանից հանուել են։

ու ես չեմ հասկանում՝ ինձ համար գրադարանը նէնց տեղ ա, ուր կարող ես գնալ, ու գտնել անցեալ դարի սկզբի գիրք, եթէ պէտք ա։ կամ աւելի հին։ անկախ նրանից՝ պահանջուած ա թէ չէ։ կարող ա վերջին անգամ էդ գիրքը հիսունականներին են վերցրել։

հա յետոյ ինչ։ գրադարանում ըստ սահմանման պէտք ա ամէնը լինի։

ու էն որ իրենք հանում են՝ չեմ հասկանում։ ու աւելի շատ եմ սկսում գնահատել ամազոնը՝ որ հին գրքեր առնեմ, ու ռութրեքերը՝ որովհետեւ էնտեղ պահուած ա էն, ինչ էլ չի արտադրուում։ ու դա երաժշտութեանն էլ ա վերաբերում, հին մաստերինգով ձայնագրութիւններ կան։

մէկ էլ ասացին, որ 2013֊ից տպուած գրքեր աւելի ու աւելի շատ են առնում։ ու ինձ դա հոգեհարազատ ա, հետեւից լուսաւորուած էկրանից կարդալ չեմ սիրում, քինդլին եւ այլ ընթերցիչներին չեմ հարմարուում մի քանի պատճառով, եւ անհարմար ա, եւ ազատ ծա չի, ինչ կարդում եմ՝ իսկական գրքից եմ կարդում համարեա գրեթէ միշտ։ չնայած հիմա քիչ եմ կարդում, չգիտեմ։

#գիրք #գրադարան #սֆ #ալգորիթմ #երաժշտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ գիրք  գրադարան  սֆ  ալգորիթմ  երաժշտութիւն