չգիտեմ, տատանուում եմ՝ մի կողմից, հայաստանում քիչ են կարդում, ու հետեւաբար գիրք քիչ ա տպուում, թարգմանուում, ու թուում ա թէ պէտք ա պետ․ պատուեր։ միւս կողմից՝ երբ կայ պետ․ պատուեր՝ պետութիւնն ա ասում ինչ կարդաս։ նաեւ որոշում ա՝ ով ա տպելու, ուր կան կոռուպցիոն ռիսկեր։ հիմա չգիտեմ, լաւ ա որ կոռուպցիա չլինի ու պետ․ պատուեր չլինի, բայց գիրք էլ չլինի, թէ գիրք լինի, բայց պետութեան ուզածը։ եթէ պետ․ պատուեր չի, ապա դեսպանատների պետ․ պատուեր ա։ այլ պետութիւններն են ասում ինչ կարդաս։
նաեւ, մտածում եմ, եթէ պետութիւնը չսուբսիդաւորի, հրատարակիչները ստիպուած կը լինեն նէնց անել որ մարդիկ կարդան։