2019-05-10-3616312

իսկ ինչի եմ չզարգացած՝ բացատրեմ՝ մարդիկ ընդհանուր զարգացուածութեան աստիճան են ունենում, տարբեր բաներից պատկերացում ունեն, ու այդ պատճառով իրար հասկանում են, ու իրենք իրենց մէջ կարողանում են շփուել, ասում են՝ սա զարգացած ա, սրանից֊նրանից գաղափար ունի։ իսկ ես պարզ բաներ չգիտեմ։ նէնց չի որ շատ վատ եմ ինձ զգում դրանից, զուտ արձանագրում եմ ու բացատրում։ վերջերս էլ ինձ գրել են aws֊ից հարց։ ասի՝ քանի որ ինձ համար aws֊ը ada web server ա բացուում, դուք չէք ուզում ձեր հարցն ինձ ուղղել։ ես իրենց ավս֊ի մասին լսած էլ չէի լինի, եթէ դիասպորա սերուեր չպահէի (չտեսնէի կոնֆիգի մէջ, որ նիշքերը կարելի ա ոչ թէ քեզ մօտ պահել, այլ ավս֊ում, որն ի դէպ դիասպորայի գաղափարին հակասում ա), այո։

այսպիսով, դիասպորան ինձ համար ահագին մէյնսթրիմ բան ա։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)