երէկ լինկ ստացայ մարտիրոսեանի ու պապեանի զրոյցի, այն արտահոսքի մասին։

հոգոց։ նախ՝ ի՞նչ ա նշանակում՝ հայաստանում մեգա չգիտեն։ ինչի՞ն էք յղում, որ դրսի ուժե՞րն են արել։ հայաստանում «չգիտեն» սովորական մարդիկ, ու եթէ սովորական մարդիկ ուիթրանսֆեր գիտեն, չի նշանակում, որ ում պէտք ա նման գործ անել, մեգա չգիտեն չեն գտնի։ գոնէ բռնուելու վախը կը ստիպէր հետազօտել։ այսպիսով՝ շատ դեբիլ մարդ չի արել՝ մինիմում հետազօտել ա։ բա իհարկէ։

«հայաստանում» քլաուդֆլէյր էլ ասենք «չգիտեն», բայց ում պէտք ա գիտի։

իսկ մեգան ես, չզարգացածս չգիտէի, էն էլ գործընկերներս սովորեցրին, պատմեցին, ու ոչ թէ այթի, այլ ծրագրաւորող գործընկերներս։ այնպէս որ տտ մարդիկ լաւ էլ գիտեն։

նաեւ պրոտոնը իմանալու համար բնաւ պարտադիր չի անվտանգութեան մասնագէտ լինել։ այլապէս պրոտոնով կօգտուէին միայն անվտանգութեան մասնագէտները, բայց միայն իրենք չեն պրոտոնի շուկան։ (: ու նոյնիսկ բաԳրամեան 26֊ի մէյլն էլ ա պրոտոն։ մինիմում իրենցից էր կարելի սովորել։ իսկ քոչարեանականները բագրամեանի հետ մէյլով կապ հաստատել են։

ինձ ակնյայտ ա, որ կար կատարող, ու կար տտ անվտանգութեան մասնագէտ։ ու մարտիրոսեանի հետ մասամբ համաձայն եմ, ես տեսէք բան չասի՝ նա ա ասել՝ շատ մարդ չկայ որ դա կարող էր որպէս տտ մասնագէտ անել։

ես կարծում եմ, որ շատ մարդ կայ, ով կարող էր որպէս տտ մասնագէտ դա անել։ բայց քիչ՝ իրենց վստահելի մարդ կար, քիչ իրենց հաւատարիմ, լոյալ տտ անվտանգութեան մասնագէտ կար։ ու ինձ թուում ա՝ այստեղ սամուէլը ճիշտ ա՝ լայն օղակի մարդկանցից չի ով արել ա, բայց ոչ թէ որովհետեւ չգիտեն, թէ ինչպէս, այլ որովհետեւ չէին անի, ու որովհետեւ իրենց չէին առաջարկի մասնակցել։

իսկ կատարողին տուել են այդ ռուսերէն ուինդոուսը, ու նա սեւ գործն ա արել, իսկ տարածելով զբաղուել ա մարդ, որ հասկանում ա, ինչպէս տարածել, ու որ կատարողի ուորքֆլոուն ա կազմակերպել։ ու այո, կազմակերպած ա դա, ինձ ակնյայտ ա, նէնց չի որ սնոուդէնի պէս մէկն ա եղել։

նաեւ շօշափուեց թէ ում ա ձեռնատու։ պապեանն ասաց՝ եւ կառավարութեանը կարայ ձեռք տայ, եւ «ընդդիմութեանը»։ էդ ինձ համար նման ա նրան, ինչպէս եւրոպացիների յանձնաժողովն ասաց, թէ՝ ռուսներն ասում են, որ վրացիներն են սկսել պատերազմը, իսկ վրացիներն ասում են՝ թէ ռուսները։ հա, կարելի էր թուել բոլոր֊բոլոր ուժերին, ով կարող էր պոտենցիալ դա անել։ բայց կառավարութեանը ձեռք չէր տալիս, զի իրենց համար վնասը դրանից շատ ա, իսկ օգուտը՝ կասկածելի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)