մեկնաբանէք op֊ի գրառման տակ։ (:


Avatar @{ անանուխի ջեմ ; laaandau@spyurk.am} 06.04.2019, 20:26:09

երկրորդ կուրսում շատ եռանդուն ուսանող էի։ ջանում էի ակտիվ ուսանողական գործունեություն ծավալել։ նոր համակուրսեցիներիս, ում հետ հետագայում ընկերացանք, մի մտահղացման մեջ էի ներքաշել, որը կոչվում էր փրոջեքցիաներ (projectցիաներ)։ այն միավորում էր project-ը ու հոգեբանության մեջ «պրոեկցիայի» երևույթը։

սպասեք պրոյեկցիայի ահմանումը տամ`

հոգեբանական գործընթաց/պաշտպանական մեխանիզմ, որի արդյունքում ներքինը թյուրիմացաբար ընկալվում է որպես դրսից եկող:

գաղափարը այն էր, որ ինչ-որ նախօրոք ընտրած երգ լսելով պետք է գնայինք զբոսնելու ու մեր մտքում ֆոկուսը պահելով ինչ-որ հոգեբանական երևույթի վրա` լուսանկարեինք։ ու ստացվեր ֆոտոշարք այդ երևույթի վերնագրով։ երգն էլ պետք է ընտրեինք երևույթի հետ զուգորդելով։

օրինակ, ես նկարել էի օբսեսիվ նևրոզը (կպչուն-սևեռուն)։ երգը crystallized xx-ի ու նկարներում փորձել էի գտնել հավասար գծեր, ծայրահեղ մաքրություն, հարմոնիկ և ոչ հարմոնիկ պատկերներ։

թէ ինչքանով դա հաջողվեց, կդժվարանամ ասել, զի մարդիկ զբաղված էին, ժամանակը քիչ էր, համալսարանից հիասթափված էին ու ինչ-որ extracurricular activity-ն շատ չէր ոգեշնչում։

ու հիմա մտածում եմ էլի անել ու ասենք լինի «մի ժապավեն մի երևույթ» նրանց համար, ովքեր ժապավենով են նկարում, զի ես օրինակ կպնող եմ, ու դա իրոք օգնում ա ֆոկուսվել։

կամ ես, որ հեռախոսով նկարելու ու vscox-ի երկրպագու եմ, ընտրեմ ֆիլտր, երգ ու երևույթ ու տեսնեմ ` ինչ է ստացվում։ ու հետո նույնը անեմ ժապավենով։ կամ սկզբում։

չգիտեմ, ինձ պետք է հետադարձ կապ էս թեմայով։

#պրոյեկցիաներ #ֆոտո #ժապավեն


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)