2019-03-03-3507746

իսկ յետոյ, երբ փոխուեց աւելի հանգիստ երազի, ծանօթ աղջկայ ու իր ամերիկացի ամուսնուն էի հանդիպել, ու իրենք ինչ֊որ բաների շատ փող էին ծախսել, ու ամուսինն ասում էր՝ վայ ոնց ենք ապրելու, ես էլ ասում էի՝ գիժ էք, ասենք ես էսքան փողով կարող եմ մի ամիս ապրել, ձեզ մի քանի օր ա մնացել մինչեւ ամսուայ վերջ, իհարկէ հանգիստ կապրէք, ու իրենք չէին հասկանում։

մէկ էլ մի բակ էի ընկել, էնտեղ հարսանիք էր, ու երեւի հարսը ջաւախքից էր, զի բակի բեսեդկայում աղջիկներ էին նստած, ու վրացերէն էին խօսում։

ու ես մտածեցի՝ վայ արդէն իրենք իրար մէջ վրացերէ՞ն են խօսում, թէ գուցէ նէնց են խօսում որ ստեղացիները չհասկանան։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)