2019-03-03-3507744

նէնց երազ էր՝ օտար տեղ էի, կարծես աթէնք էր, ու պէտք ա վիզա ու տոմս առնէի ինչ֊որ տեղ գնալու համար, ու չէի ջոկում ինչպէս։ օդանաւակայան հասայ, ու էլի չունէի ոչ մի բան, զուտ հասայ որ չուշանամ, ու այնտեղից փորձեմ։ ու լիքը ծանօթ եմ հանդիպել ամէն տեղ։ ու իրենք կամ բանի տեղ չէին դնում, չէին էլ նկատում, կամ հետաքրքրւում էին՝ չառա՞ռ դեռ, ու չէին օգնում։ իսկ ես չէի ջոկում նոյնիսկ ինչպէս մօտենալ այդ հարցերի լուծմանը։ փորձում էի ձեռնարկներ գտնել համացանցում, ինչպէս անել, ու չէի գտնում։

մենակ մի մարդ կար, ով ինձ ճանաչեց, մօտեցաւ, լուռ գրկեց, գնաց՝ արմինն էր։ գոնէ ինչ֊որ աջակցութիւն էր։ մնացածը հիմնականում չէին նկատում, կամ եթէ աւելի «մօտ» մարդիկ են, մունաթ էին գալիս որ չեմ արել դեռ։

լաւ չեմ հասկանում ինչի մասին ա, բայց երեւի էն մասին ա, ինչքան լաւ գիտեմ, որ համայնք չկայ, ընկերներ չկան, ու եթէ մի խնդիր լինի, որ իրենք գիտեն, ինչպէս լուծել, իսկ ես չէ՝ ոչ մէկի վեջը չի լինի ու այդ զգացողութեան մասին, երբ չգիտես ինչպէս մօտենալ լուծմանը, ինչ անել, ու անօգնական ես քեզ զգում երբ օգնութեան կարիք ունես։

որ հէնց վատ վիճակ լինի, երբ օգնութեան կարիք զգամ՝ չեմ իմանում ինչպէս եմ տակից դուրս գալու։

ու տէնց։

յ․ գ․ ու գիտեմ որ իրականում անարդար ա դա ոմանց հանդէպ, ասենք գոհարը, դէ, լռելեայն փրկիչ ա, ու ես 24/24 տեքնիկական աջակցութիւն ունեմ, բայց դէ չգիտեմ է, չգիտեմ։ ու գոհարը չկար երազում, բայց լիքը մարդ կար։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)