ուզում եմ գրել այն մասին, ինչ եմ յիշում, մտածում, երբ ասում են «գնալ կորելու» մասին։ գնալ կորելը հեշտ ա։ իսկ չկորելը ու լինելը բարդ ա։

ու թռնելը հեշտ ա։ իսկ չթռնելը բարդ ա։ կամ գոնէ վախենալու ա։

ու մարիամը գրել ա համայնքից լինելու կամ չլինելու մասին։

ու մարդիկ կան, որ վախենում են արձանագրել կապ։ զի եթէ մենք գնացել ենք միասին զբօսնելու, մենք ունենք կապ։ մտերիմ կապ։

բայց եթէ մենք արձանագրեցինք դա նկարով, ու հանրային հրապարակել ենք, էդ արդէն արձանագրութիւն ա, որ մենք կապ ունենք։

իսկ երբ չես արձանագրել, չես հրապարակել, թւում ա որ աւելի հեշտ ա թռնել, ասել՝ ինչ կապ, չկայ տէնց բան։

կապը եւ մտերմութիւնը ֆոտոյում աւելի ակնյայտ ա, ու աւելի բարդ թաքցուող ա։ երբ կայ։ աւելի, քան ասենք տեքստում։

եթէ մենք գրում ենք, մեկնաբանում ենք իրար, դա այնքան ակնյայտ չի։ պէտք ա կարդալ, ու դէ պէտք ա խորանալ ու հասկանալ։ իսկ երբ լուսանկար ես տեսնում, խորանալու բան չի լինում՝ դէ էդ ա, մօտ են։ իրար բռնեցրել են նկարով։

նանորի ամենալաւ նկարներից մէկն ա միրզն ա արել, երբ նա քնած էր։ ու հա, երբ միրզը եկել ա փարիզ, նանորի մօտ էր մնում։ ու համ նկարն ա սպանիչ, համ հա, չի ժխտում, որ բա գիտեն իրար, լաւ էին գոնէ էնքան, որ թողի իր մօտ։

ու ես գիտեմ մէկին, ով տէնց պատճառաբանութիւններ ա գտնում, ասում ա՝ չհրապարակէք, էս գրասենեակը չպէտք ա երեւայ առցանց, կամ այլ կրուտիտներ։ որ միասին նկար չհրապարակուի։

ու ես հպարտանում եմ իմ կապերով, ու ես ջանում եմ հրապարակել նկարներ ու արձանագրել կապ։

ու ես հասկանում եմ, որ էդ ֆոտոն միայն կապի արձանագրութիւն չի, յարգանքի մասին ա, եւ իրա հանդէպ, եւ քո հանդէպ։ ու կարեւոր ա, ու կարեւոր ա որ լինի հրապարակուած ու հանրային։

ու առաւել եւս եթէ գիտես, որ էս մարդուն կը լինի լաւ, եթէ դու նկարը հրապարակես, ինչի՞ էդ քո համար առաջնային չի։ իսկ եթէ չգիտես, իմացիր, նա ուզում ա։ ու այդ մասին նոր գրառում։

#յարաբերութիւն #կապ #արձանագրութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)