քամին ասաւ՝ տանեմ առանձին գրառում։
հիմա փորձեմ պատմել, ինչպէս էի գնում ամն գործուղման։
մեր ընկերութեան էյջառը բոլոր անհրաժեշտ թղթերը պատրաստել էր, ուղարկել էր ամն դեսպանատուն։ ինձնից հասնում էր միայն գնալը։
բայց ինձ ասաւ՝ դու հետդ վերցրու ծնողներիդ անձնագրեր, սեփականութեան վկայականներ, ինչ կարող ես։ հարցրի՝ բայց դա չի պահանջւում չէ՞։ ո՞նց ա հնարաւոր, որ պաշտօնապէս պահանջուի, ես ուրիշի անձնագիրը վերցնեմ, մօտս պահեմ։
այսպէս, չվերցրի ոչ մի բան, գնացի։ այնտեղ սենեակում, ուր բոլորը սպասում էին, իրենց կանչեն պատուհանի մօտ, տեսնում էի, որ իրենց հարցնում էին՝ դուք այլ փաստաթղթեր ունէ՞ք։ իսկ իրենք ասում էին՝ ունենք անձնագրեր, բերե՞նք։ իսկ պատուհանից պատասխանում էին՝ այո՛, բերէք։
յետոյ ինձ կանչեցին։ խօսեցինք։ ասաւ՝ ինչի՞ ես գնում։ գործուղման, կոնֆերանսի։ բա յետոյ էն տաս օրն ի՞նչ ես անելու։ զբօսնելու եմ, ՆՅ֊ում։ հմ, բա այլ փաստաթղթեր ունե՞ս։ չէ, ինչ պէտք ա մեր էյջառն ուղարկել ա ձեզ, չէ՞։ հա, այդպէս ա։
ու տէնց խօսում ենք, անկապ բաներ ա հարցնում, ու էլի ասում ա՝ բա այլ փաստաթղթեր չունէ՞ք։ տէնց երբ երրորդ անգամ ասաւ՝ ասի՝ իսկապէս չեմ հասկանում, ինչ էք ակնարկում «այլ փաստաթղթեր ասելով, չէ՞ որ ասացի, ամէնը ուղարկել ա մեր էյջառը»։
նա տէնց ջոկեց, երկար նայեց, ասաւ, լաւ, ես քեզ կը հաւատամ։
բայց ինձ էնքան մէկ էր, կը հաւատայ թէ չէ։
ու ես կախ սրտով էի գնում, ու միշտ կախ սրտով եմ գնացել, ու մի շաբաթից շատ օտար տեղ դժուար եմ դիմացել, միշտ ուզում էի հետ գալ։
մի այլ դրուագ՝ ռուսաստան, զրօյականների սկիզբ։
հարցազրոյցի են կանչել ինտերնետ մատակարարողի գրասենեակում։
ասում ա՝ բա որ սովորես, ի՞նչ պլաններ ունես, մնալո՞ւ ես թէ՞ գնալու ես ինչ֊որ տեղ։
ասում եմ՝ գնալու եմ հետ՝ հայաստան։
ասում ա՝ բայց ինչի՞ ես էդքան վստահ։ կարող ա մնաս էլ չէ՞։ չե՞ս բացառում։ ասում եմ՝ մնամ ի՞նչ անեմ։ գնալու եմ հետ։
(պէտք ա նշել, որ ես էն ժամանակ դեբիլ լակոտ էի, ասածներս զուտ ենթագիտակցական էին, այն էր ինչ մտածում էի, բայց գիտակցուած չէր, համոզմունքներ չունէի, հայերէն էլ գրեթէ չէի հասկանում)
ասում ա՝ տես, եթէ ասես՝ մնալու եմ, ես քեզ կարող եմ լուրջ գործ առաջարկել, ուր դու հնարաւորութիւն կունենաս աճելու, ուր դու բաներ կը սարքեմ մեզ մօտ, որից ինքդ լաւ կը հասկանաս, ու այլ մարդիկ չեն հասկանայ, ու դու մեզ պէտք ես լինելու, ու մենք կապուած կը լինենք իրար հետ։
իսկ եթէ ասում ես՝ գնալու եմ՝ պիտի դեբիլ գործ տամ, որ լաւ կապեր չլինեն մեր մէջ։
ասում եմ՝ հա բայց, գնալու եմ։
ասում ա՝ կարող ա ախր աղջիկ հաւանես, ամուսնանաք, մնաս։
ասում եմ՝ գնալու եմ։ դեբիլ գործ՝ ապա դեբիլ գործ։
ու տէնց, այո, հերթապահում էի այնտեղ։ քանի որ փողը քիչ էր, նաեւ այնպէս ստացուեց որ լուրջ գործ անում էի, աշխատելով այլ տեղ ու ստեղծելով իրենց մրցակցին։
տէնց տրուֆալդինոյութիւն էի անում։
իրականում ահաւոր էր։ մի օր էլ բռնուեցի։
այո։
բայց ինչեւէ։
մի անգամ շուէյցարացիներն էին գրել՝ բա դու էն կոնֆերանսի գալու ես չէ՞, քեզ կը տեսնենք։ ասի՝ գի՞ժ էք, իհարկէ՝ չէ։ ձեզ թւում ա, էսա կը նստեմ գնացք, կը գա՞մ։ ասին՝ վայ, բա ի՞նչ ա պէտք անել, ի՞նչ անենք որ գաս։ ասի՝ չենք հասցնի, գի՞ժ էք, երեք օր ա մնացել։
ու դէ իրենք նամակ ուղարկեցին, ես փորձեցի արագ֊արագ գնալ հարցազրոյցի, բայց հաւէս չունէի, զուտ անում էի, որ իրենք չասեն՝ մենք ստեղ վիզ ենք դնում, նա մատը մատին չի խփում։ ու դէ չեղաւ, բնականաբար։
ու այո, ես ուրախ եմ որ հայաստանը բաց երկիր ա, ու հայաստանը չի արգելում արտագաղթել, կամ դուրս գալ։ ռուսաստանում արդէն դա աւելի բարդ ա՝ վիզա ստանալու համար պէտք ա գնան մոսկուա կամ պիտեր, մնան եսիմում մօտ, կամ հիւրանոցներում, ամէնը ծախսեր են։ եթէ շատ փող չունես, ասենք ընկերոջդ հրաւէրով ես գնում, կամ համերգի, չես գնալու։ ես ուրախ եմ նաեւ էն պատճառով, որ հիմա կան մարդիկ, գործընկերներս, ով ջրի ճամփա են սարքել՝ տոմս են առնում, գնում են դեսպանատուն հարցազրոյցի, գնում են եւրոպա համերգի, մի երեք օր պտտւում, հետ գալիս։
ու ես հասկանում եմ ինչո՞ւ են եւրոպացիները մեր հանդէպ էդպէս՝ զի գիտեն, հէնց սահմանները բացեն, լիքը մարդ, ու պարտադիր չի որ «լաւագոյնները», գնալու են էնտեղ, ու բարդութիւններ ստեղծեն իրենց հասարակութիւնների համար՝ կարող ա գործ կամ տուն չունենան, կարող ա դրանից դրդուած յանցանքներ անեն։
ու ես կուզէի սահմանները բաց լինէին, ու մենք էլ չտես չլինէինք, ու լաւ պատկերացումներ ունենայինք այդ հեռաւոր եւ հեքիաթային տեղերի մասին, ու դրանք էլ այնքան հեռաւոր ու հեքիաթային չթուային։
զի խնդիրներ ամէն տեղ կան։ հարցն այն ա, ինչի համար ես լուծում էդ խնդիրները։ ու որ խնդիրներն ես լուծում։ որն ես ընտրում։ ու ում հաշուին ես ուզում ապրել։ քո թէ ուրիշների։
զի երբ դու հանրութեան անդամ ես, եթէ մէկն այդ հանրութեան մէջ քշում ա մեքենայ, դու էլ ես այդ համար վճարում։ կամ եթէ այնտեղ ընտրութիւններ չեն կեղծւում, այն պատճառով ա, որ էդ հանրութիւնը իր խնդիրները լուծել ա ու շարունակում ա լուծել, ու այնտեղ մարդիկ կան ով դա անում են՝ քաղ․ հասարակութիւն կայ, ակտիւ են։ իսկ այստեղ, ես ի՞նչ եմ ասում դրսի մարդկանց, սփիւռքահայերին, ասում եմ՝ գիտէք, ես եղել եմ դիտորդ, ես եղել եմ վստահուած անձ։ մենք քիչ ենք։ մեզ պէտք ա մարդիկ լինեն մեր կողքին այդ ժամանակ։ զի էդ ամենակարեւոր բաներից ա, ինչ պէտք ա անել, որ այստեղ էլ շատ վատ չլինի։ ընտրութիւնները։ ու քաղ․ հասարակութիւնը։ ի դէպ, այդ քաղ․ հասարակութիւնը ես կարծում եմ դեռ կրկին բաւական զարգացած չի։
ու ի վերջոյ գրեմ «տերմինալ» ֆիլմի հատուածի մասին, ու այդ ֆիմլը ահաւոր խորհուրդ եմ տալիս դիտել։ ինչպէս լիքը ամերիկեան ֆիլմեր, նա շատ հաւէս վեհ ուղերձներ ա տալիս։
երբ նաւորսկուն բերում են օդանաւակայանի պաշտպանութեան պետի մօտ, նա իրան առաջարկում ա թուղթ գրել, որ վախենում ա կրակոժիա վերադառնալ։ ասում ա գրի՝ քեզ ապաստան կը տան, մինչեւ էս կամ էն, կը մնաս ստեղ։ կամ ինչ ա քեզ պէտք՝ կը մտնես երկիր։
նաւորսին ասում ա՝ բայց ես ո՞նց գրեմ, որ վախենում եմ վերադառնալ, եթէ չեմ վախենում։
էս պետն ասում ա՝ լսի, էնտեղ քաղաքացիական պատերազմ ա, սով ա, մարդիկ են զոհւում։
նաւորսին ասում ա՝ հա, հա, ահաւոր ա։
պետն ասում ա՝ ուրեմն դու վախենում ես։
նաւորսւին ասում ա՝ ինչի՞ց։
ասում ա՝ դէ գրի որ վախենում ես, կամ ռադ ենք անում քեզ ստեղից։
նաւորսկին ասում ա՝ էդ իմ տունն ա, ես տանից չեմ վախենում։
ու ստեղ պետն ասում ա ռադ անեն իրան, իրան տանում են, նա էլ գոռում ա՝ ես… ես վախենում եմ ուրուականներից, ես վախենում եմ… ու թւում ա ինչից ա վախենում։
այո։
#ամն #դեսպանատուն #հարցազրոյց #տերմինալ #կինո #նաւորսկի #վախ #տուն #ուրուական