2018-11-19-3357613

եթէ ինձ հարցնէին, ի՞նչ խորհուրդ կը տայիր սկսնակ ծրագրաւորողներին (իսկ ինձ պէտք չի հարցնել գոնէ հետեւեալ երեք պատճառով՝ ա — թող ինչ ուզում են անեն; բ — իմ խորհուրդները կարող են տալնել մարգինալացման, իսկ ես չեմ ուզում մարդիկ մարգինալանան; գ — ո՞վ եմ ես որ հարցնէք) ես կասէի՝

ա — տեսէք ի՞նչ խնդիր ունէք, ու փորձէք լուծել այն, ու սարքել այդ բանը լուծող գործիք։ բ — գտէք հին, մոռացուած կոդ, մի ծրագիր որը ձեզ դուր ա գալիս, ու փորձէք այն կենդանացնել․ անել այնպէս, որ կազմարկուի (քոմփայլ լինի) ժամանակակից կոմպիլեատորով, ժամանակակից գրադարաններով, ժամանակակից պրոցեսորների վրայ։ գ — (ԶԳՈՅՇ, ՄԱՐԳԻՆԱԼԱՑՈՒՄ) թարգմանէք այդ կոդը օբերոնի, գոուի, ռասթի՝ որեւէ ժամանակակից դիզայնով ապահով լեզուի, ու ընթացքում կը տեսնէք քանի վրիպակ էք գտնում ընդամէնը թարգմանելով։ #ծրագրաւորում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ծրագրաւորում