մի բան էլ։ մէկն էսօր գրում ա՝ «թութի դրօշը որպէս սարեանի դրօշ ա չէ՞»։ ասում եմ, որպէս թութի լոգո ա։ ու հա, սարեանի առաջարկած ու չգնահատուած դրօշն ա։ որը մարդու պէտք չի, իսկ դէ, մեզ պէտք ա։

ասում ա՝ «այսինքն լգբտ֊ի հետ կապ չունի»։ աստուած, հը՞։ ու պատմում ա, որ պարզւում ա զանազան չաթերում ինչ֊որ քննարկում են, թէ ահա, գտել են գլբտ֊ի որջը, թութն ա։

շոյուած եմ։ վերջապէս հայ հանրութիւնը իր ուշադրութիւնը դարձրեց իմ նախագծերից մէկի վրայ։

չբռնե՞մ վիշապ օբերոնի վրայ էլ մի բան խփեմ։ վարդագոյն վիշապիկ, որպէս լոգո։

էլի ուշադրութիւն ա։ երեխաները ո՞նց են, ինչ ասես ուշադրութեան համար չեն անի։ կը լացեն, կամ մազերից կը քաշեն։ բայց պէտք չի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)