մենք անում ենք ինչ֊որ բաներ ըստ մեր մտածածի, հաւատի, թէ որն ա լաւ ձեւը, ճիշտը այս պարագայում։

ընդհանուր առմամբ, խնդիրներ լինում են, չհասկացուած լինում ես, բայց ոչ այնքան, ինչքան ստորեւ նկարագրուած դէպքում։

անհամեմատ աւելի խնդրայարոյց ա, երբ այլ ձեւ ես արտայայտւում, որովհետեւ հասկացուած լինելու համար օգնում ա ընդհանուր հաղորդակարգը։

իսկ եթէ հաղորդակարգն ես խախտում, պէտք ա մարդիկ, ով ծանօթ չեն քո հաղորդակարգին, ջոկեն նախ տրանսպորտային շերտը, յետոյ նոր կենտրոնանան այն վրայ, ինչ ես ասում։

իսկ հաղորդակարգը, այնպէս ա ստացուել, կառավարում ա պետութիւնը։ սահմանում ա, օրինակ, ուղղագրութիւն։

ու խախտելով ուղղագրութիւնը(այո, սա խախտում ա, նոյնիսկ եթէ ես զուտ ճիշտ դասական գրէի, մարդկանց համար սա հաղորդակցութեան կանոնների խախտում ա, այդ պատճառով մի տեղ, ուր ծրագիր ենք տուել, եւ ինտերֆէյսը դասականով էր, մեզ ասել են՝ ճիշտ հայերէնով գրէք) ես մի կողմից անհամաձայնութիւն եմ արտայայտում այն կայացրած որոշումների հետ, միւս կողմից, գուցէ եւ անհամաձայնութիւն եմ յայտնում հաղորդակցման պետական ստանդարտացմանը։

էդ շատ վտանգաւոր ա, որովհետեւ ստանդարտները թւում են շատ լաւ միտք։ այն էլ հաղորդակցման մէջ։ լաւն են, թէ վատը, գոնէ ստանդարտ են։ էյթի ընդ թի֊ն ստացել էր պետական մենաշնորհ այն համար, որ ամն֊ում լինի ստանդարտացուած հեռախօսային կապ։ մենաշնորհն էլ ա վտանգաւոր՝ նոյն էյթի ընդ թին յետոյ ստիպուած եղան մենաշնորհից զրկել եւ բաժանել մասերի դատարանով։

ու երեւի ինձ դուր չի գալիս երբ պետութիւնը շատ ա խառնւում տարբեր հարցերում, նոյնիսկ հաղորդակցութեան հարցերում։ ու իմ դասականով գրելը այդ ստանդարտիզացման դէմ ա։

միւս կողմից, ինձ դուր չի գալիս եւ շուկայով ու խոշոր խաղացողներով ստանդարտացուած այլ հաղորդակցման միջոցները՝ ասենք ծրագրաւորման լեզուները։ դրանք էլ են հաղորդակցութիւն՝ ինչպէս ծրագրաւողողի ու մեքենայի միջեւ, այնպէս էլ ծրագրաւորողների միջեւ։

ու չգրելով այդ լեզուներով ես անհամաձայնութիւնս եմ արտայայտում։ գուցէ զուր, բայց արտայայտում եմ։ ու էսօր ինձ թւում ա, որ զուր բան չկայ։ արտայայտելը արդէն շատ կարեւոր քայլ ա։

#հաղորդակցութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)