ինձ թւում ա, սկսում եմ հասկանալ, ինչու ձախականները, արուեստագէտները, որոնք մտածում են, որ պետութիւնը պէտք ա սա, պէտք ա նա, պէտք ա իրենց փող տայ, այնքան երջանիկ են լինում ֆէյսբուքի ու ինստագրամի գոյութիւնից։
առանցքայինը իրենց համար ձրի օգտագործելն ա, ու իրենք երջանիկ են, որ ունեն տէնց հնարաւորութիւններ, ձրի, ուր կարող են ձրի բողոքել իրենց խնդիրներից ու հայհոյել կապիտալիզմը։
իրենց նուէր են տուել այնպիսի զարգացած, այնքան մարդու ու սերուերների սպասարկած տեքնոլոգիաներ։
ու մտքներով չի անցնում, որ եթէ ձրի ա, ապա ապրանքը իրենք են։ ինչպէս խոզերի մտքներով չի անցնում, որ եթէ ձրի կերակրում են, ապա իրենք յաճախորդը, քասթըմերը չեն բնաւ։
այնպէս որ հա, դու կարող ես լինել ձախական ու սիրել այֆօն, զուտ որովհետեւ նուէրներ սիրում ես, բայց չես հասկանում որ սա կենսակայուն էկոհամակարգի մաս ա։ #քաղաքականութիւն