2018-10-11-3300892

երբ նախկինում, մարդիկ օգտագործում էին ջաբեր, կամ սփիւռք, ես միշտ վատ էի զգում, որ դա անում են, զուտ ինձ հետ կապի համար։ ու չէին անի այլապէս։ զի չէի ուզում ընդամէնը տէնց մանրուքի, ինչպէս կապն ա ինձ հետ, էդքան նեղութիւն իրենց տան, նոր հաշիւներ բացեն։

նոյնիսկ երբ տելեգրամ էին գալիս, որ ինձ հետ կապի մէջ լինեն, ասում էի՝ բայց դու հաստատ ունես, չէ՞, գտար այլ ծանօթներ, միայն ինձ համար չես լինի այնտեղ։

երբեմն էլ, ոմանք իրենք էին շատ հետաքրքրւում, ու համ փորձում էին «ընկերանալ» հետս, համ կամք էին արտայայտում ջաբեր/սփիւռք֊երով օգտուելու, չնայած ես բան չեմ պատմել, չեմ «գովազդել», ընդամէնը տեսնում էին այնտեղ եմ գրում, ասում էին, թէ հետաքրքիր ա, բաց են նորութիւնների համար։

ու ես հա զգուշաւոր էի։ ու երբ իրենք յետոյ անհետանում էին, ու երբ յիշում եմ, թէ երկու տարի ա լուր չկայ իրենցից, նէնց զգացողութիւն եմ ունենում, թէ ինձ խաբել են ուզել։

այդ զգացողութիւնը նրանից ա, որ տպաւորութիւն ա, որ իրականում ինձ կպցնելն էր հետ կապ խորացնելն էր դրդապատճառ, ոչ թէ գաղափարները, որոնց համար արժի ջաբերով կամ սփիւռքով օգտուել։ ու թեքնոլոգիաները, որ ունեն գաղափար, իրենց համար զուտ նեղ անձնական շահեր բաւարարելու միջոց էին։

որը նշանակում ա, որ ես էլ, ես էլ եմ միջոց դիտարկուել։

ու էդ անկապ ա։

բարեբախտաբար, երկար ինքնդ քեզ կեղծելը բարդ ա։ ու ժամանակն ամէն ինչ ցոյց ա տալիս։

չգիտեմ։ թքսուր ա երեւի։ իսկ գուցէ եւ ոչ։ բայց անկապ ա։ #սփիւռք #ջաբեր #գաղափարներ #թեքնոլոգիաներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սփիւռք  ջաբեր  գաղափարներ  թեքնոլոգիաներ