իթ շատ կարեւոր ա ոնց ենք արտայայտւում, ու որպէս օրինակ հիմա ձեռքի տակ ա «չեմ կարող» արտայայտութիւնը։

այն ունի լիքը թերութիւն։ — հաստատում ես, որ չունես վերահսկողութիւն քո կեանքի նկատմամբ։ վստահելի չես։ — արդարանում ես։ արդե՞օք արդարանալ պէտք ա։ — վիճելի ա։ արդե՞օք իսկապէս չես կարող։ ո՞րն ա չկարողանալը։ նէնց տպաւորութիւն ա ստեղծւում, որ սուտ ա։ զի կարող ես, բայց հարմար չի։

իթ աւելի լաւ ա ասել՝ «չեմ լինի հանդիպմալը», ասենք։ դա ակնյայտօրէն վիճելի չի։ դու տեղեկացնում ես։ էդ նաեւ արժանավայել ա։ զի դու արդարանալու բան չունես։ դա կարճ ա, առանց աւելորդ բացատրութիւնների, որ կարող են էլի վիճելի լինել։ դա ակնյայտօրէն անկեղծ ա ու երեսպաշտ չի։ դու չես թաքցնում ու չես խաղում։ ու դու վերահսկում ես քո կեանքը։ վստահելի ես երեւում։

եւ ամենակարեւորը՝ դու հպարտ քաղաքացի ես։ #լեզու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)