նաեւ ես մտածում եմ, որ գիտեմ որտեղ են շփոթուել նիցշէն ու իրեն մէջբերող պետերսոնը՝ նիցշէն ասում էր, որ մեր մտածողութեան հիմքում կրօնի դոգմաներն են (ճի՞շտ եմ արտայայտւում), ու եթէ կրօնը տակից հանենք, ապա կը մնանք առանց ուղեցոյցների, ու մեր հանգրուանը կը լինի նիհիլիզմը, ու գուցէ միայն իւբերմենշները կը ջոկեն էս իրավիճակի մէջ ինչպէս կողմնորոշուել։

իսկ ես մտածում եմ, որ քանի որ մարդիկ էակներ են, ով յօրինում են պատմութիւններ, ու հաւատում են իրենց յօրինած պատմութիւններին, առաջնայինը մարդու մտածելու ձեւն ա, ու նա կը յօրինի իրեն նոր դոգմաներ, իսկ դոգմաների ու արժէքների արմատը կենսաբանութեան մէջ ա՝ ասենք երեխաներին գնահատում ենք, որովհետեւ բարդ ա ստանալ ու մեծացնել մեր տեսակի դէպքում։

ու լիքը բարոյական նորմեր դրանից են գալիս, եւ մտածողութեան ձեւերից, որ պայմանաւորուած են կենսաբանութեամբ, բայց իհարկէ, չեմ ասում, որ նշանակում ա՝ ճիշտ են կամ օբյեկտիւ։

ու ընհդանուր առմամբ, գալիս ենք ճշմարտութեան հարցին, ու ես պատմեցի արդէն այն խօսակցութեան մասին, արդեօք ամէնը դաւադրութիւն ա թէ չէ, ու ինչին ես դու հաւատում, ու դա կախուած ա քո վերլուծական ունակութիւններից, ու քո սենսորներից, սենսորների հետ ընդհանուր առմամբ բոլորի մօտ վատ չի, բոլորս նոյն սենսորներն ունենք իրականութիւնն ընկալելու համար, մնում ա այն, այդ ստացած տեղեկատւութեան հետ ինչ ենք անում։

ընդհանուր առմամբ, ինչպէս երկչափանի պրոյեկցիայից հնարաւոր չի վերականգնել եռաչափ պատկերը, այնպէս էլ մենք, ըստ երեւոյթին, մեզ մօտ ընկալած, կամ դեռ գրանցած տեղեկութիւններով, չենք կարողանում հասկանալ օբյեկտիւ իրականութիւնը, բայց աշխատում ենք էն մոդելների շրջանակում, ուր մեր խնդիրները լուծում ա, կամ չի լուծում, բայց դա վիտալ չի։

ասենք, այդ մարդը մտածում ա, թէ նիկոլն ու սերժը գիշերը նարդի են խաղում, հիմա ես կարող եմ իր հետ գրազ գալ, ու մենք տաս օր իրար վրայ գնանք նայենք՝ խաղում են թէ չէ, ու մէկն ու մէկը պարտւում ա, ու ամբողջ ունեցուածքը տալիս ա ուրիշին, կամ էլ, նա իր բիզնեսը այլ կերպ ա վարում, այլ կերպ հասկանալով իրավիճակը, ու դրանից ինչ֊որ խնդիր ունենում ա կամ չի ունենում։

ու ըստ երեւոյթին իրականութիւն կայ, որովհետեւ մեզ պէտք են սենսորներ եւ վերլուծական ունակութիւններ այն հասկանալու համար, ու իդեալիզմն անկապ ա։

իսկ գոյութի՞ւն ունի գիրքը քինդլը մէջ, որը նիւթական չի, կամ նկարը, որը տպուած չի։ կարճ ասած, չէ, չեմ կարողանում գրել, անցնեմ գործի, ջենթլմեններ։

կներէք տուֆտածներիս համար։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)