ես գնահատում եւ կարեւորում եմ փոքր համայնքներ։ փոքր համայնքն էլ ա համայնք, ու տարբեր ա, ու ապրելու իրաւունք ունի, ու կարեւոր ա։ ու դրա անդամներն են կարեւոր։
ու ես այնքան կուզէի, որ տարբեր փոքր համայնքներ լինեն, ու վանաձորում գոնէ մի տեղական հանգոյց լինէր, ասենք դիասպորայի կամ մաստոդոնի, ու այնտեղ համայնք ձեւաւորուէր, որ լոռուայ բարբառով տեղական եւ գլոբալ ակտուալ բաներ են քննարկում, ու թեպէտ մենք երբեմն չենք հասկանայ զի կոնտեքստին ծանօթ չենք, կարդալով կը սկսէինք պատկերացնել։
բայց դա ընդամէնը երազանք ա։ այդպէս տեսանելի ժամանակում չի լինի։
ու ոչ միայն այն պատճառով, որ վանաձորում ապակենտրոնացուած ցանցի հանգոյց չի լինի, այլ նաեւ այն պատճառով, որ վանաձորցիների զգալի մասը պատրաստ են լինել երեւանցի եւ նախընտրում են գեղեցիկ ու հարազատ լոռուայ բարբառին՝ երեւանեանը, երեւի որովհետեւ կարծում են, թէ այն աւելի վեհ ա։
ուզում եմ վանաձորում լինի համալսարան, քուլ գժանոց համալսարան, որի շուրջ կը ստեղծուի էկոհամակարգ, աշխատատեղեր, ստարտապներ, սրճարաններ՝ կեանք։
ինձ դուր չի գալիս որ մենք ունենք մի մեծ երեւան, ու չապրող այլ քաղաքներ։ էդ այսօրուայ հայաստանի ամենալուրջ խնդիրներից ա։ ու ես չեմ ուզում ապրել մայրաքաղաքում։ դա բնաւ էլ պարտադիր չի որ մայրաքաղաքում ապրես։ ես հաճոյքով կապրէի փոքր հով քաղաքում, ինձ ընդամէնը պէտք ա համայնք, աշխատանք ու մշակութային կեանք։
#բարբառ #համացանց #համայնք #համալսարան #