2018-05-22-3119556

որոշումներ կան, որ չպէտք ա ընդունել ըստ ձեռնատու֊չձեռնատու հաշուարկի։

ասենք պարզ որոշում՝ ճո֊ին կաշառք տալ թէ չտալ։ ենթադրենք տաս հազար տուգանք ա գալիս։ ճո֊ն տեսականօրէն եթէ տուգանի, երեսուն տոկոսը, այսինքն՝ երեք հազար դրամն իրենցն ա։ բայց թւում ա թէ, քեզ էլ ա ձեռք տալիս, որ հինգ հազար տաս, ոչ թէ տաս, իրենց էլ ա ձեռք տալիս երեքի տեղը հինգ ստանալ քեզնից։

կամ երբ գիւղապետն ասում ա՝ կը գնաք հհկ֊ի համար կը քուէարկէք, յետոյ մեզ մի քիչ լաւ կը նայեն, իսկ եթէ չէ՝ վատ կը նայեն, ու ես էլ ձեզ ինչ կեղտ կարողանամ կանեմ։

ու ես հասկանում եմ, որ «եթէ բոլորը» պայմանը շատ հազուադէպ ա կատարւում, բայց մի երկրի ներսում, հնարաւոր ա որ կատարուի, ինչպէս եւ եղաւ վերջերս։

ու անկախ նրանից, եթէ բոլորը կաշխատի թէ չէ, արժանավայել ա անել այնպէս, ինչպէս ձեռնատու չի, ու ստանալ քո վաստակած խնդիրները, քան չանել։

ու իթ նիկոլն էլ չէր հաւատում որ մի բան կը ստացուի իր մօտ։ նա պարզապէս չէր կարող ինքն իրեն թոյլ տալ կուլ տալ սերժի եւս մի անգամ ղեկավար լինելը, գոնէ մի բան, գոնէ դեսփերէյթ մի բան պէտք ա անէր։

ու արեց։ ու իթ ոչ մէկ չէր սպասում որ կաշխատի։ բայց աշխատեց, մասնաւորապէս որովհետեւ որոշումն արժանավայել էր ու այլ կերպ հնարաւոր չէր ինքդ քեզ թոյլ տալ։ #քաղաքականութիւն #որոշում #արժանապատւութիւն #հայաստան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  որոշում  արժանապատւութիւն  հայաստան