երէկ հաւաքին մի աղջիկ տեսայ, նա ընկեր ունի քանի տարի ա, ու ես իրան շատ հեռուից հեռու գիտեմ ու շատ գրաւիչ ու լաւիկն ա ինձ թւում։ չէ էդ թոյլ ա ասուած։
էն մի քանի, երեւի երե՞ք, աղջիկներից ա, որոնց ուղեղս էդքան ուժեղ արձագանքում ա։ յիշում եմ, տարիներ առաջ ընկերուհուս հետ աչաջուրում էի, նա էլ՝ իր ընկերոջ հետ, ես տենց հա իր վրայ շեղւում էի, ու վերջը ինչ֊որ բաներ կոտրեցի, աղմկեցի, գցեցի, ընկերուհիս էլ մեկնաբանեց՝ թէ բա տենց ա լինում որ աղջիկների վրայ ես շեղւում։
տենց երէկ մօտեցայ իրեն, ու զգացի որ եթէ սովորաբար նորմալ կարողանում եմ զրոյց բացել, ստեղ չեմ կարողանում, կախում ա, բան չես կարողանում ասել։ ոնց որ դեռահաս լինես։ ու մենք յետոյ միասին գնացինք, ու զբօսնեցինք, ու նա շատ յուզիչ էր, ու շատ հեշտ էր շփւում հետս, ու տարբեր բաներ էր պատմում, իսկ ես նայում էի իր վրայ ու կէսը չէի հասկանում, որովհետեւ պատկերն ու ձայնը լողում էին, ու ես նայում էի իր աչքերի մէջ, ու գիտէք, էդ լաւ էլիի երգը աչքերի մասին ոչինչ ա, ոչ մի ձեւ կապ չունի ու չի արտայայտում ինչ կարող ես զգալ որոշ աչքերից։
ու երեւի տենց աղջկայ հետ ա «պէտք» լինել, ով էդքան կախում ա, էն երեքից մէկն ա, ու ում ուղեղդ էդ չափ արձագանքում ա, որովհետեւ այլապէս աւելի լաւ ա իրենց չտեսնես, ու իրենց գոյութեան մասին չիմանաս, ու խնդիրն էլ այն ա, որ հա, կարող ա շատ լաւ աղջիկ ա, շատ յուզիչ ու բարի, ու ի դէպ, յուզիչը շատ կարեւոր ա, արդեօք ուղեղդ յուզւում ա, երբ ընկալում ա իրեն, իր յոյզերն, իր պատմածները (պատմածներն արդէն այլ մակարդակ ա, աւելի բարձր), ու հարց ա, ինչքանո՞վ լաւ կարող էք բարձր մակարդակում լեզու գտնել, իրար հասկանալ, ինչքանո՞վ կարող ես այդ շփումից բաւարարուած լինել լոնգ թերմ, ու եթէ դա էլ լինի՝ էդ ֆանտաստիկա ա, ու երեւի տենց մարդիկ գրեթէ չկան, որ իրենց բախտն էդքան բերի։
ու տենց վերջում նա նստեց աւտոբուս ու գնաց, իսկ ես գրեթէ 20.000 երէկ քայլել եմ։ ու էդ շատ օգտակար ա նաեւ քո երաժշտական կոլեկցիան լաւ իմանալու համար։ #աղջիկ #յարաբերութիւններ #քաղաք