լինուսին հարցնում են՝ իսկ ձեզ վրայ ազդեցութիւն եղե՞լ ա nsa֊ի կողմից, որ միջուկի մէջ բեքդորներ լինեն, լինուսն ասում ա՝ «չէ», ու գլխով ա անում, տիպա «այո»։ էլի են հարցնում՝ ասում ա՝ «չէ», գլխով համաձայնում ա։ լինուսի հօր հետ հարցազրոյց կայ, ուր հայրը, ով այդ պարտաւորութիւնը չունի, բաց ասում ա որ այո, լինումի վրայ նման ճնշում եղել ա։

ուզում եմ ասել, որ ազատ ծա֊ն իհարկէ աւելի լաւ ա քան ոչ ազատը սեքիւրիթի֊ի իմաստով, բայց ապահովագրութիւն չի։ ինչպէս հաքսլիի մօտ տեղեկատւութեան ծովի մէջ անհնար էր գտնել պէտքն ու ճիշտը։ այնպէս էլ մենք չգիտենք քա՞նի մեզ անհայտ heartbleed֊ի պէս խոցելիութիւններ կան ազատ ծա֊ում, որ ամէն օր օգտագործում ենք, ու ովքե՞ր գիտեն դրանց մասին։

ու լաւ, հասկանալի ա, որ եթէ դեսքթոփ ա, դու այդ ծրագրակազմի ծովն ունես, բայց եթէ դու միլիթարի գործիք ես անում, «պն լինուքս»֊ի պէս խօսակցութիւններն ինձ դուր չեն գալիս բնաւ։

դա պէտք ա լինի՝ փոքր միջուկ, փոքր միջին շերտ, փոքր ծրագիր, որ դրա վրայից աշխատում ա։ այնքան փոքր ու հասկանալի, ու ոչ օպտիմիզացիա արած, որ ակնյայտ լինի կոդ կարդալով որ ապահով ա։ որը ակնյայտ չի հիմա ազատ ծա֊ում որպէս կանոն։ ու ես հասկանում եմ ինչքան անիրատեսական ա հնչում ասածս, բայց հէնց անիրատեսական բաներն են որ պէտք ա անել։ ու պէտք ա վերցնել minix կամ project oberon 2013, որոնց կոդի ամէն մի տողը գրեթէ գրքերի մէջ բացատրած ա, ու լաւ հասկանալ, ու շատ աշխատել դրանց վրայ, գուցէ մի շատ լաւ թիմ, ու մի հինգ տարի, ու այո, դու կունենաս հուսալի եւ սեփական, եւ անկախ կոդբէյզ։ ու ուրիշ ձեւ չկայ, մնացածը լուրջ չի։ ուբունտու քշէք եւ գոհ եղէք։ ռեբրենդ արէք ոնց ուզում էք։ երջանկութիւն եւ ապահովութիւն ձեզ։ #գաղտնիութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)