Իսիկաւա Թաքուբոքո Թանկաներ
Ես նոր սիրտ էի փնտրում ինձ համար՜ Եւ ահա այսօր Մեն ու միայնակ թափառում էի Խուլ փողոցներով… Նրանց անուններն անգամ չգիտեմ՜
Անցումի խառնաշփոթում Հին մի լուսանկար Ոտքիս տակ ընկաւ… Գունաթափ նկար… Դա նրա դէմքն էր՜
Չգիտեմ ինչու Երազում էի Ես գնացք նստել՜ Բայց ահա՝ իջայ Եւ գնալու տեղ չունեմ այլեւս՜
Երեք տարուայ մէջ Ընդամէնը երեք նամակ քեզանից — Ոչինչ աւելի․․․ Բայց ես քեզ գրած կը լինեմ Երեւի թէ չորս անգամ՜
#իսիկաւա_թաքուբոքո #թանկաներ #հայերէն