երեւի ճիշտ չի մարդկանց ցոյց տալ հաւէս լուսանկարիչնրեի հաւէս ժապաւէնային նկարներ, ու գայթակղել, որովհետեւ ֆոտոն էժան զբաղմունք չի։
ինչ֊որ բաներ կան առաջնահերթ։ ասենք սնուելը։ ինձ թւում ա, ամենաառաջնահերթը արժանավայել լինելն ա։ ինձ համար դա նշանակում ա՝ առանձին ու մենակ ապրելը։ մենակը կարեւոր ա։
իսկ մարդը կարող ա գայթակղուի, ուզի ինչ֊որ բաներ, որ մինչ այդ մտքով էլ չէր անցնում, ու տենց պարզ չի, արդե՞օք լաւ բան ես արել, երբ նա այսօր ունի նոր պահանջ։ ու նոր ծախս։
հասկանում եմ որ ընդհանուր առմամբ մարդու ընտրութիւնն ա ինչ ա ինքն անում իր ժամանակի եւ այլ պաշարների հետ։ բայց արդե՞օք լաւ ա տենց միջամտելը, ես իմ վրայ դժուարանում եմ էդ պատասխանատւութիւնը վերցնել։
մի անգամ, մօտ մի տարի առաջ, կաֆէինում էի, ինչ֊որ աղջիկ մօտեցաւ, ասաց՝ լիքը հարցեր ունեմ ժապաւէնային լուսանկարչութիւնից, հրաժարուեց ասել թէ որտեղից գիտի որ ես կապ ունեմ։ իր հարցերին երկար պատասխանեցի, ու ինձ հաճելի էր որ գիտի, որ մէկին պէտք ա իմ փորձը։ բայց այսօր տենց ուրախ չէի լինի, ու փոխարէնը իրեն ոգեւորելու գուցէ ասէի որ թարգի էդ ամէնը, ու բարդ ա, ու թանկ ա, ու փոխարէնը ոգեւորուի, լաւ մտածի արդե՞օք արժի։