պատերսոնի մասին հա չեմ կարողանում գրել։ եւս մի փորձ։

ես չեմ հասկանում էդ ֆիլմը, ես չեմ հասկանում ջարմուշն ինչ ա ուզել ասի։ եթէ ես թրէյլեր սարքէի, գուցէ էն մասը դնէի, ուր պատերսոնն ասում ա բարմենին՝ «շի անդերսթենդզ մի վերի ուելլ»։ նա գուցէ հնաւո՞ճ ա, ասում ա ընկերուհին (կամ կինը, ինչեւէ), ունի եւ լափթոփ, եւ այփեդ (հէնց այփէդ, հէնց էփլ), եւ հեռախօս, բայց նա չունի։ չի բացատրում ինչի։

ու մենք պէտք ա կռահենք ինչի։ հնաո՞ճ ա։

բայց երբ դէպք ա լինում, աղջիկը պանիկում ա ու առաջարկում ա եւս մի անգամ մտածել հեռախօս ունենալու մասին։ ու պատերսոնը հրաժարւում ա։ էդ առաջարկը նշանակո՞ւմ էր, որ նենց չի որ իրականում լաւ ա հասկանում։

աղջիկն էլ ա ուզում ինքնարտայայտուի՝ երազում ա քանթրի երգիչ դառնայ, ու կիթառ նուագել սովորի։ ու ինչն ա ինքը հա անում՝ էդ դիզայն ա՝ իրենց բնակարանի դիզայնը։ սեւ֊սպիտակ գծեր՝ եւ վարագոյրների, եւ դիւանի ծածկոցի, եւ ամէն ինչի վրայ։ ու նա պատմում ա, ինչպէս ա իրեն ցոյց տալու, էս ձեւի ոճ ա մտածել իր համար։ բայց չի ասում իր ապագայ երգած երգերի մասին։ իր արտաքինի մասին ա խօսում։ էդ ինչ֊որ բան նշանակո՞ւմ ա ջարմուշի համար, թէ՞ տենց պատահական ստացուեց։

պատերսոնին բողոքում ա հնդիկ իր ընտանիքի հետ կապուած ծախսերի մասին, ով ինչքան փող ա իրենից ուզում, ու ինչ պարտականութիւններ ունի ու ինչքան դժգոհ ա։

էդ առումով պատերսոնն իր ընտանիքով տարբեր ա, իրենից սպառողական բաներ չեն ուզում, ու գրեթէ բան չեն պահանջում՝ մենակ ստեղծագործելու գործիք՝ կիթառ, ու որ նա իր բանաստեղծութիւնների տետրը քսերոքսի։

երբ եւս մի դէպք ա լինում, հիացնում ա ինչպէս են տարել։ ոչ մէկ ոչ մէկի չի մեղադրում։ մտքով էլ չի անցնում։ աղջիկը փորձում ա ցոյց տալ որ շատ կարեկցում ա, մի քիչ աւելի կոպիտ լինելով շան հետ։

աղջիկն էլ ա փորձում փող աշխատել, թխուածք ա սարքում, տանում վաճառքի։ սեւ֊սպիտակ գծերով։ կամ ինքնարտայայտուել։ ու տղան այդ օրը ազատ ա, բայց չի գալիս իր հետ միասին, չի օգնում ասենք թխուածքը մեքենայից հանել֊դասաւորել, կամ անկապ կողքը կանգնել։ ու էդ նորմալ ա։ մանաւանդ կանգնելու պահը հասկանում եմ։ բայց որ աւելի շատ չօգնեց, ինձ համար տարօրինակ էր, բայց երեւի իրենց համար նորմա ա։

ի վերջոյ ես մտածում եմ, կարո՞ղ ա պատերսոնն ա քաղաք։ ինչի՞ իր ու քաղաքի անունը համընկնում ա։ կարո՞ղ ա նկատի ունի էդ փոքր, ու կարծես թէ ձանձրալի քաղաքները, ուր տենց լաւ ընտանիքներ են, իրականում տենց ձանձրալի չեն, այլ ունեն պոեզիա իրենց մէջ։ չգիտեմ։

հա, մէկ էլ էդ սեւամորթ զոյգն ա հաւէս։ որովհետեւ էդ տղու ասած «սիրելը» իրականում կպնելն ա, ու իր յուսահատ քայլերը մանիպուլածիւ մատնում ա հեղինակը, ցոյց տալով, որ կեղծ են ձեւերը։ ու նաեւ երկու կողմն էլ ցոյց ա տալիս, որ հասկանանք ինչքան կարեւոր ա անձնական ընտրոթիւնը։ ու ոչ մէկի մտքով էլ չի անցնում տղային օգնելու համար անձնական ընտրութեան մասին խօսել, կամ գնահատական տալ։ ու ինձ թւում ա ահաւոր կարեւոր ա հասկանալ, որ եթէ քեզ մէկը թողել ա, էդ նոյն ձեւ անձնական ընտրութիւն ա, ոնց որ եթէ դու ինչ֊որ մէկին հաւանել ես։ դու պարզապէս չես կարող ոչ մի բան ասել այդ մասին։ էդ տենց ա։ հա, մի հոգեբան կայ, գիրք ա գրել էն մասին, որ «էդ ձեր քեմիսթրին իրականում նրանից ա որ սենց ու սենց հոգեբանական խնդիրներ ունէք, ու մի քիչ առողջ լինէիք էդ քաքի մէջ չէիք ընկնի», ու գրքի անունը չեմ ասի, կներէք, ու ինձ դուր ա գալիս էդ հեգնալից մօտեցումը, ու էդ սեւ նախկին զոյգի պատմութիւնը իրենց դեբիլութեամբ հաւէսն ա։

հաւէս ա ոնց ա պատերսոնը էդ տեխնիկական խնդրի ժամանակ իրեն պահում։ նախ չի պանիկում։ երկրորդը, ճիշտ ա, չի փորձում սարքել։ ու կարեւորը չի փորձում երկրորդ անգամ խոդ տալ՝ գիտի որ անիմաստ ա անել ինչ֊որ բան եթէ գիտես որ չի ստացուի։ անիմաստ բաներ չի անում, ընդունում ա որ խնդիր կայ, որ չի կարող սարքել, որ պէտք չի մարտկոցն իզուր սպանել ու հանում ա մարդկանց։

ու ցոյց ա տալիս մարդկանց՝ տեխնիկա չիմանալը, երեք հոգին նոյն հարցն են տալիս, թէ կարո՞ղ ա կրակի գունդ դառնար աւտոբուսը։

հետաքրքիր ա արդե՞օք երբ ամէն օր գալիս ա տուն, ուղղում ա փոստարկղը, հասկացե՞լ ա ո՞վ ա դա անում։

ու վերջը ինչի՞ մասին ա, զրօ֊ից սկսելու ուժի մասին ա։ որը շատ բարդ ա։ բայց մարդիկ կան անում են։ ինչ֊որ հեղինակ կար, չորս հատորանի գիրք էր գրել, չորս թէ երեք անգամ իր գիրքը անհետացել ա, վառուել ա, կորել ա, չորս անգամ էլ զրօ֊ից գրել ա։ լինում են տենց մարդիկ։

ջոն հարիսը, ում սորսերը ցրել էին, մի տարի չէր կարողանում կրկին անցնել գործի։ հասկանալի ա։

այսինքն վերջում իրենք ցոյց են տալիս իրան որպէս շատ ուժեղ մարդ։

ու նաեւ պոեմները ջարմուշը շատ պարզ ա պահել, որ ցոյց տայ որ մարդը կարող ա շատ պարզ լինել, բայց պարզ ու սպանիչ խորը պոեմներ գրել։ չնայած նենց չի որ շատ եմ հաւանել դրանք։ բայց երեւի ուզածը դա էր։ ու ասել որ մի նայէք թէ մարդը ասենք անկիրթ ա, ինքը կարող ա լաւ էլ խորն ա։

բայց ինձ շատ հետաքրքիր ա էդ պատերսոնի ու աղջկայ յարաբերութիւնը, որովհետեւ իրենց շփումը վերբալ առումով շատ աղքատիկ ա թւում, բայց էդ ես եմ ով դրա վրայ ուշադրութիւն դարձնում ա, կարեւորում ա, իրենց համար, ու երեւի մարդկանց մեծ մասի համար վերբալ շփումը կարեւոր չի, կարեւոր են ինչ֊որ այլ բաներ։ չգիտեմ ինչ, լաւ չեմ հասկանում։ եթէ հասկանայի, ամէնը ուրիշ ձեւ կը լինէր։ ու էս տեքստն էլ չէր լինի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)