երէկ մի աղջկայ հետ էի զրուցում, ով գուցէ սս֊ի հետ նկարի համար ստանայ երկուս ու կէս միլիոն փող, կարծես այդ գումարի չափսը նշեց։ ու երբ իրեն հարցնում էին, արդեօք քեզ էդ պէտք ա, այդ ժամանակ փողի չափսը նշեց ու ասաց, թէ սս֊ն կապ չունի, մրցանակը միայն «կոչւում է նախագահական», իսկ փողն իրականում գալիս ա բելգիայի ինչ֊որ ընտանիքից։

իմ տպաւորութիւնն է նաեւ, որ այդ աղջկայ համար շատ կարեւոր էր «գնահատուած» լինելը, որ բոլորն իմանան որ նա այլ ա, որ ասենք տպուելու ա, գիրք ա ունենալու։ ու իրական խթանն իր՝ հէնց գնահատուած լինելն ա, ու ցոյց տալ բոլորին ֊ բոլորին որ գնահատուած ա։ (վալիդացիայի պահանջը)

ես երբեմն չեմ դիմանում ու յուզւում ու արտայայտւում եմ, ու այս անգամ էլ չդիմացայ։ ասացի, արդե՞օք ակնյայտ չի որ սս֊ն այդ ձեւով ձեռք ա բերում իրաւակարգ վիճակ (լեգիտիմութիւն), քանի որ նա այս կամ այն խելացի ֊ սիրուն ֊ տաղանդաւոր աղջկայ հետ նկարւում ա, ու բոլորը մտածում են, թէ եթէ այս խելացի ֊ սիրուն ֊ տաղանդաւոր աղջիկն իր հետ նկարուել ա, ուրեմն նա ճանաչում ա իրան որպէս նախագահ եւ լեգիտիմ իշխանութիւն։

ու որ փողը կարելի ա ոնց ուզես պտտել, ու նոյնիսկ եթէ կեղտոտ կամ արիւնոտ փող չի, ու միամիտ ընտանիք ա իրօք տալիս, դա էական չի։

ու որ փողի չափսը ընդամէնը հարց ա թանկ ես քեզ վաճառում թէ էժան, վաճառելու փաստը մնում ա։

ու որ երբ կանգնած ես սս֊ի հետ, քեզ իրա հոտն ա կպնում, ու ո՞նց ես յետոյ էդ հոտը լուանալու։ մետաֆորիկ բնականաբար։

ու նա ասաց՝ «չեմ մտածել այդ մասին»։ բնականաբար։

իսկ ես ասացի, թէ շատ զղջում եմ որ արտայայտուեցի, քանի որ հիմա եթէ նա ընդունի որոշում չնկարուելու, ապա դա իմ ազդեցութեան պատճառով է լինելու, իսկ ես կուզէի տեսնել իր նկարն ու ասել ինքս ինձ՝ դէ հա, իհարկէ, նա պէտք ա գնար եւ նկարուէր։ սա հաստատում ա որ ես իմանամ նա ով ա։ արդէն ենթադրութիւն չի, արդէն փաստ ա արձանագրուած նկարով։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)