2017-12-03-2859541

պանդաները դեբիլ են ու ուղեղը փոքր ա մասնաւորապէս այն պատճառով որ չունեն թշնամիներ ու մրցակիցներ։ ոչ մէկ իրենց չի որսում, հանգիստ քնում են։ միւս պատճառն այն ա, որ էկուալիպտը որ ուտում են, էներգիա շատ չի տալիս, իսկ ուղեղը թանկ ա նստում։

մտածում եմ, արդե՞օք այն որ մենք տենց պաշտպանուած ենք ու մեզ սովորաբար ոչ ոք չի որսում, նշանակում ա, որ ուղեղը դեգրադացուելու ա։

իրոնիկ ա, բայց գուցէ մեզ կը փրկի մարդու անկուշտ լինելը, ու ինչ֊որ բաներ, թէկուզ յիմար խաղալիքներ ուզելը։ ուզելը նշանակում ա պէտք ա ինչ֊որ բան անես, որ ունենաս փող ու փոխես ուզածիդ հետ։ փող աշխատելու համար պէտք ա կարողանաս անել ինչ֊որ բան որն ինչ֊որ մէկին պէտք ա։

աղջիկներն էլ ընտրելու են «ուզողներին», ով ուզում ա լիքը բան, ու հետեւաբար լիքը փող։ ուզողներին ու ով կարողանում ա ցանկութիւններն իրականացնել, հետեւել երազանքներին, եւ այլն։ իսկ թանկ նաւը կը հաստատի որ կարող են։

ու գուցէ կայ եւ սայդ էֆեկտ, մարդիկ, ում ինչ֊որ բան հետաքրքիր ա, ուզում են զբաղուել, բայց դա անմիջապէս շուկայում պահանջուած չի, ու հետեւաբար իրենք թանկ նաւ երեւի թէ չեն ունենալու։ հետազօտութիւններ են անելու, որ ապագայում, ոչ անմիջապէս օգնելու են այլ մարդկանց փող աշխատել։ իսկ գուցէ չեն օգնելու։ բայց զարգացած տնտեսութեան պայմաններում այս մարդիկ էլ պահանջուած կը լինեն։

միւս կողմից, փող աշխատելու ունակութիւնն ու ինտելեկտը գուցէ եւ ուղղակիօրէն կապուած չեն։

չգիտեմ, բարդ հարց ա, արդե՞օք անկուշտ լինելն ու զուարճանքներ ուզելը մարդուն կօգնի չդեգրադացուել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)