ես երէկ աշխատանքի էի թիմի հետ, այսօր իրենք չեն գնալու, ես գործ ունեմ, գնալու եմ։

բայց մի փոքր հատուած ասեմ, թիքեթ կար, թիքեթների պատճառով չէր գործը բնականաբար, բայց թիքեթ կար, մէկն ասում էր՝ «ամերիկայում ու հայաստանում վիմը տարբեր վարկածների ա, խնդրում եմ նենց արէք նոյն վարկածների լինեն», յետոյ երեւի ստուգեց, տեսաւ որ նոյնն են, գրել ա՝ «հա վարկածները նոյնն են, բայց վարքագիծը տարբերւում ա, խնդրում եմ ամերիկայի վիմի վարքագիծը տեղափոխէք հայաստան»։

ու էդ էսօր նորմալ ա որ ճարտարագէտը տենց ա արտայայտւում՝ «վարքագիծը բերէք», քանի որ փող ա պտտւում, պահանջարկ կայ, ով ասես գործի ա ընդունւում։

ու ես պէտք ա իրենց հետ աշխատեմ։ ու իրենք ինձնից սպասեն որ «վարքագիծը տեղափոխուի»։ գրողը տանի, ես իրօք շատ չեմ ուրախանում գիտակցելով որ ես ինչ֊որ մէկից գոնէ խելացի եմ։ ես ուզում եմ դեբիլը լինել մի հասարակութեան մէջ, ուր բոլորն ինձնից խելացի են։ խնդրում եմ աստուածներ։ պլիզ պլիզ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)