դիսքլէյմեր՝ չէ, էս սա ասում եմ ոչ թէ ինձ չգնահատուած զգալու, ու ձեր աչքը խցկելու համար, թէ ես ինչ լաւն եմ։ չէ բնաւ։ պէտք ա որ արդէն յոգնած լինէի ու մերուած որ ստեղ էդքան յետամնաց ա հասարակութիւնը, ներառեալ «առաջադէմների», կամ «այլընտրանքայինների», կամ սովետի լեզուով ասած «նեֆորմալ»֊ների շերտը, բայց հա չեմ մերւում։

դէ ես հին տեխնո լսող չեմ, ես նոր նոր, էս քանի տարուայ մէջ, դանդաղ, փոքր քայլերով սովորեցի առհասարակ էլեկտրոնային լսել, բայց արդէն բաներ կան որ հասկանում եմ։

հասկանում եմ, որ էս մարդիկ, ոչ թէ «զգալի» մասը, այլ գրեթէ բոլորը, իրենք տեխնո լսող չեն։ իրենք չգիտեմ էլ ինչի են գալիս բիֆոր։ ու եթէ խօսեն, ապա կը պարզուի «երբ մենակ եմ չեմ լսում», կամ «բա դու մի՞շտ փարթիներին չես տժժում֊ժպտում», ու էնպէս են իրենց պահում ոնց որ դիսկո են եկել։

ու հա ես հին լսող չեմ, ես սկսնակ եմ, բայց տեխնոն տժժալու երաժշտութիւն չի, ոչ էլ դիսկո ա։

մի պահ դաս֊ից մետալիստներն եկան, պտտուեցին, գնացին, մտան կողքի քեարտոտ տեղը, դուրս եկան, իրենց ընդհանուր առմամբ երկուսն էլ նոյն ձեւ օտար էին, եւ տեխնոն, եւ քեարտնոցը։ էդ հասկանալի ա, մետալ լսելու կուլտուրա երեւի թէ ձեւաւորուած կայ, գոնէ մի փոքր շերտի մօտ, քանի որ էդ դասական, շատ հին բան ա։ իսկ հայերը աւանդական բաներ աւելի հեշտ են ընկալում։

ու ես երեւի ինձ եմ խղճում, չգիտեմ։ ինչի՞ պէտք ա հիանամ նրանով, ով բէյսիք գիտելիք կամ հմտութիւն կամ կուլտուրա ունի ու սկսեմ իրան ահաւոր գնահատել։ էդ այսօր նորմալ հասարակութեան մէջ մէկ երկու հոգի չեն, էդ ենթամշակոյթների զանգուածներ են, ով ջոկում են։ ու կասէք՝ ի՞նչ գիտես որ ջոկում են, դէ գոնէ վրացիների օրինակով՝ իրենք ջոկում են։ չեմ ասում՝ կարդացել խորացել են իմ պէս, ես զգացող չեմ, ջոկող չեմ, ինձ պէտք ա կարդալ հասկանալ, իրենք զգալով ու ջոկելով են ձեռք բերել դա, իրենք իրական այս կամ այն համայնքի ներկայացուցիչ են, իրենց սրտով ա որ տժժալու չեն եկել բասիանիի լողաւազանը, ու ոչ էլ կպցնելու, ու էդ իրենք չեն կարդացել, էդ իրենք էդ ձեւ են։

ու հա, այսօր ինձ տեխնոն շատ հոգեհարազատ ա։ ինձ թւում ա նաեւ այն պատճառով որ ես էս քանի տարուայ մէջ ահագին փոխուել եմ, ու դարձել եմ էն մարդը, ում համար ինքը մօտ ա։ ու ինձ թւում ա, չեմ դեբիլացել, լիքը բան եմ սովորել։ աւելի լաւ եմ հասկանում մարդկանց ու դրդապատճառները, ու նայում իրենց քայլերին ոչ միայն այսօրուայ կոնտեքստի, այլ եւ՝ հազարամեակների, նկատի ունենալով եւ մարդու մշակոյթի, եւ մարդու «հարդուեր»/«ֆիրմուեր» փոփոխութիւնները, մարդու «աշխատելու» ձեւը, ուղեղի ենթահամակարգերը։ ու էդ շատ ոգեշնչող չի իրականում երբ գիտես դու ու բոլորը ինչ դեբիլ էք։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)