ես շատ եմ շփւում դրսի մարդկանց հետ, բայց էդ շփումը բաւարարութիւնն տուող չի լինում սովորաբար, քանի որ մենք իրար դժուար ենք հասկանում։ ամենապարզ օրինակը որ հիմա մտքիս եկաւ որ ցոյց տամ՝ արտագաղթն է։ եթէ ես յայտնեմ, որ մտահոգուած եմ հայաստանից արտագաղթի չափսերով, դրսի մարդը սովորաբար կասի թէ դա խնդիր չի, շատ լաւ ա, ով ուր ուզում ա թող ապրի, նաեւ շեշտելով իր՝ միգրանտներին հանդուրժող եւ առաջադէմ վերաբերմունքը։ ու արի իրան կէս ժամ բացատրի որ ես չեմ ուզում երկրից ելքն արգելուի, բայց էդ լուրջ խնդիր ա մեզ բոլորիս համար։
եւ նոյն պարլամենտական համակարգն է իրեն լաւ քայլ թուալու, եւ դպրոցում շախմատ անցնելն է հիացնելու, եւ նա չի ջոկում որ մեզ մօտ աւելի ֆեոդալիզմ ա քան կապիտալիզմ, ու իր չտեսած սովետի լուծումներին կը կարօտի, եւ կապիտալիզմը կը մեղադրի կանանց ճնշուած պահելու համար, չիմանալով ինչ ֆարսի է վերածուել ասենք մարտի ութը սովետում։ (այստեղ ուզում էի մի տեքստիս յղուել ու հասկացայ որ այն չեմ գրել, էսա գրեմ)։
ու նենց ա որ եթէ նա փաստարկներդ հասկանայ էլ, մէկ է չի իւրացնի։ նա պէտք ա ստեղ երկար ապրի, թաթախուի էս կեցութեան մէջ, ու իզոլացուած չլինի դրսի մարդկանց պղպջակում այս իրականութիւնից, որ սկսի քիչ թէ շատ զգալ ու իւրացնել այն ինչ դու իրան ընդամէնը բացատրելով երբեք չես հասցնի։
#կեցութիւն #շփում #արտագաղթ #