շնայդեր ֆիրմայի փիէլսի֊ների նախագծման միջավայրը թոյլ չի տալիս պատճէնել կոդ, փակցնել ասենք ինչ֊որ այլ տեղ, ու համեմատել երկու կոդի կտոր։ դու ունես մէկ միջավայր, ծանր, դանդաղաշարժ, ու ամէնը պիտի անես միմիայն դրա միջոցներով՝ եւ լցնես սարքի մէջ, եւ կարդաս սարքից, եւ գրես, եւ կարգաւորես սարքին միանալու ձեւը։
այսինքն դա բնաւ իւնիքս չի, անում է ամէն ինչ, ու անում է՝ վատ։
մտածում եմ, երեւի թէ նրանից է, որ օգտուողները հիմնականում էլեկտրոնիկայի մասնագէտներ են, ոչ թէ ծրագրաւորողներ, թէ չէ ոչ կը հանդուրժէին STL֊ով կոդ գրելը (էդ ձեր իմացած սի պլիւսներինը չի, ասմ֊ի պէս բան է), քանի որ ակնյայտ է ինչքան սխալ կարելի է դրանով անել, ոչ էլ հանդուրժելու էին որ հնարաւորութիւն չունեն իրենց ուզած գործիքներով ասենք diff անել։
առհասարակ, էս փիէլսի֊ների շուկան շատ լաւ տեղ է, մի քանի արտադրող կայ, բոլորն էլ շատ վատ են աշխատում, ժանգոտել են։ ու մրցակցութիւն չունեն։ բարդ մտնելու շուկայ է, միւս կողմից, քանի որ բոլոր լուրջ պատուիրատուները պահանջում են ճանաչուած ու «լուրջ» սարքի ու միջավայրի արտադրողների, սերտիֆիկացիա անցած եւ այլն։ բայց մտնելու տեղ է, լաւ տեղ է ու հետաքրքիր։
#ծրագրաւորում #փիէլսի #շնայդեր #աւտոմատացում #արտադրութիւն #իւնիքս