նշաձեւը՝ մարքդաունը, շատ լաւ լեզու է նաեւ այն պատճառով, որ դրանով ակնյայտ է լինում, որ ասենք պանարմենիանը բութի տեղը (՝) օգտագործում է գրաւիս (`) ու հետեւաբար երկու բութի արանքում տեքստն ինտերպրետացւում է նշաձեւի կողմից որպէս կոդի քաղուածք։

նաեւ, ի դէպ, պանարմն օգտագործում է սովորական երկկէտ հայերէն վերջակէտի փոխարէն։ ու իհարկէ իրենք մենակ չեն, պարզապէս հիմա իրենք աչքովս ընկան։ #հայերէն #տպագրութիւն #նշաձեւ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)