ես մի տաս տարի առաջ բլոգել էի այն մասին, ինչպէս «աղջիկ կպցնել»։ հիմա ուզում եմ ասել, որ մի պահ հասել եմ մտքին, որ «կպցնել» պէտք չի։ ինչպէս եւ առաջ աւելի շատ էի մտահոգուած ինչպէս նկար խմբագրել, իսկ հիմա՝ շատ աւելի քիչ։

նկատե՞լ էք, որ լաւ ֆիլմերում, եթէ դա արցունքոտ սենտիմենտալ մելոդրամա չի, եթէ մարդկանց մօտ յարաբերութիւններ են ստացւում, այդ մարդիկ դրանց չէին ձգտել։ եթէ դա լաւ ֆիլմ է։ պարզապէս իրենց համար ապրում էին։

ես լրիւ պատկերացնում եմ կինո դիտելիս, ինչպէս են սցենար գրում, ինչու են այս կամ այն որոշումը կայացրել, ի՞նչ են ցոյց տալիս այն արտայայտութեամբ, ու ինչքան ակնյայտ է, որ եթէ այսպէս չգրէին, այլ ասենք գրէին, որ մէկը միւսին կպցնում էր, դա անկապ կը լինէր, թէկուզ սիրոյ պատմութեան համար։ այդ պատճառով լաւ սիրային պատմութիւնները որպէս կանոն «ռոմանծիկ» չեն։

նաեւ ա՛յն պատճառով, որ աշխարհում այնքա՜ն հետաքրքիր բան կայ, որ երբ տեսնում եմ մարդ, ով տարած է սեռականութեան, կամ «կպցնելու» վրայ, մտածում եմ որ երեւի նա լայն աշխարհայեացք չունի։

ինչ֊որ պահ եկաւ, երբ ես հասկացայ, որ ես իրականում փնտրում եմ ընկերութիւն, ու ես գնահատում եմ ընկերութիւն։ ես գնահատում եմ մարդկայինը, ու ոչ թէ սեռականը։ իսկ մարդկայինը մշակութային է, այն մասին է, ով է ինչով հետաքրքրւում, ով է ինչպէս վարւում իր մարտահրաւէրների հետ, ով է ինչպէս ինքն իր հետ գործարքի գնում, ով է ինչպէս արժանավայել լինում, ով է ինչպէս կատակ անում, ով է նա որպէս մշակութային էակ։

ամենաքիչը, ինչով ես այսօր հետաքրքրուած եմ՝ դա «ռոմանծիկ» յարաբերութիւններն են։ ես երբեմն ինքնակառավարումս կորցնում եմ, երբ ինձ դուր եկող աղջիկ եմ տեսնում, բայց յիշում եմ շանս՝ նա էլ էր ինքնակառավարումը կորցնում, ու վազում կատուների հետեւից, իսկ յետոյ չգիտէր ինչ անել դրանց հետ, ու բաց էր թողնում որ գնան։ ու այդ զուգահեռը զուարճալի չէ, քանի որ գործ ունես մարդկանց զգացմունքների հետ։

ինձ պէտք են կապեր, ինձ պէտք է անել գործ, ինձ պէտք է շփուել ու ինձ պէտք են լաւ համայնքներ։ մի քանի հոգի գիտեմ, ում հետ մեծ հաճոյքով շփւում եմ։ քննարկում եմ։ ու շատ գնահատում եմ որ իրենք իմ հետ շփւում ու քննարկում են ինչ֊որ բաներ։ ապրէք։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)