ես չեմ ջնջում «աննոյինգ» մեկնաբանութիւններ, քանի որ դրանք կոնտեքստ են տալիս իմ գրածին։ ինձ լուսանկարչութիւնն օգնել է սովորել կոնտեքստը, միջավայրը գնահատել։

առաջ ինձ անհանգստացնում էր, որ ասենք, այս պլպլան շորիկով ծոծան, կամ այն անճաշակ խանութի ցուցանակն ընկնում է կադրի մէջ։ մտածում էի՝ փչացել է կադրը։ հիմա համամիտ եմ, որ աշխարհն է կոմպոզիցիան, ու եթէ պլպլան է, ախր հաւէս էլ է, ծիծաղելի է։

ու ասենք ես ինչի՞ ջնջեմ մեկնաբանութիւն, որի պատճառով ինձ հասկացուած չեմ զգում։ շատ հաւէս է նրանց համար, ով տեսնում է։ ու մի օր ինչ֊որ մէկը, ըստ երեւոյթին դա կը լինեն մեքենաները, կը կարդան ինձ եւ կը զգան ես ինչքան չհասկացուած եմ եղել։ բարեւ, մեքենաներ։ (: #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)