ես իրականում երեք հատ եմ։ կենսաբանօրէն։

առաւօտը թեթեւ եմ լինում, ամէն բան լաւ է թւում, ամէն լաւ բան հնարաւոր է թւում։ հաւէսով կարդում եմ, լաւ ու արագ ձեւակերպում եմ մտքերս, լինի դա գրառում թէ ծրագիր։

երեկոյեան տխուր եմ։ ահաւոր տխուր, տենց խորը սուզւում եմ մութ ու թանձր հեղուկի մէջ։ օրինակ հիմա հազիւ եմ դիմանում, ու նոյնիսկ չգիտեմ ինչո՞ւ է ցաւում։

սփոփանք՝ փորձում եմ հետազօտել մի բան ինտերնետում կամ կոդ փորձել գրել։ մարդիկ չեն օգնում, մենակ աւելի լաւ է։ ես իրենց կարող եմ տխրեցնել, բայց ոչ իրենք՝ ինձ հանել այդ վիճակից։

գիշերը՝ ցաւին արդէն համակերպուած, յուսահատ, ամէնը մէկ է, ոչինչ արժէք էլ չունի։ զատո կարողանում եմ կարդալ մինչեւ առաւօտ։ ու մէկ է որ ուշանալու եմ գործի, քանի որ ամէնը մէկ է։

ու տենց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)