ուրեմն մի աղջիկ գնում է մի դիզայներական ֆիրմա, որ խօսի ու վերցնի դիզայներների արած գործը։ նրան տալիս են փիէսդի ֆոտոշոպի նիշք, իսկ այդ աղջիկը գիմփ չունի որ բացի, ու չգիտի էլ որ գիմփը բացում է։ փորձում է նիշքը բացել իր կարգչով, չի լինում, տենց ասում է՝ չի լինում, բան։ հարցնում են՝ դու ֆոտոշոպ չունե՞ս։ ասում է՝ իմ մօտ լինուքս է։
յետոյ երբ դուրս է գալիս այդ ֆիրմայից, իրենց դռան վրայ ներսից շղթայիկ է տեսնում, նրանցից որ խոչընդոտում էին դուռը շատ բացուի, ու չի հասկանում ոնց է պէտք դուրս գալ։ այդպէս նայում է շղթայիկին, գրասենեակի մարդիկ էլ՝ նրան, յետոյ ասում են՝ «էդ սաղ լինուքսից է» ու օգնում են որ դուրս գայ։ ու տենց։