2017-04-05-17612

մի տղայ, ում հետ ես ճանապարհորդել եմ, նայելով ինչ եմ նկարում, ասում էր թէ՝ տես, ինչ նկար էլ սեւ սպիտակ սարքես, աւելի լաւ է նայւում։

ես իր հետ չհամաձայնեցի, բայց հասկանում եմ, ինչու է այդպէս մտածում։

խնդիրն այն է, որ գունաւոր նկար անելը շատ բարդ է։ եւ դա էլ աւելի է բարդանում քանի որ խցիկների փրեդեֆայնդ ալգորիթմները, մեղմ ասած, լաւացնելու կարիք ունեն։ այդ պատճառով ենք նկարում «ռաու» ու յետոյ երկար տառապում դրանց վրայ։

ընդհանուր առմամբ, կամերան վերցնում է սենսորի տուեալները, բայեր դեքոմփոզիշն ալգորիթմով վերածում գունաւոր նկարի, ընթացքում գոյներ հնարելով, այո, հնարելով, մենք հնարած գոյներ ենք տեսնում, ու մի երկու շատ պարզ նախընտրանքով անում է կամ աւելի կոնտրաստ՝ բնանկարի դէպքում, կամ աւելի հանգիստ՝ դիմանկարի ռեժիմում, ջպեգ նիշք։ մի քիչ առաջ է գնացել ֆուջին, որ ունի ժապաւէնի էմուլյացիայի ռեժիմներ, բայց եւ դրանք, ըստ իս, լաւացնելու տեղ ունեն ու ունեն(ու ես կարծես սկսում եմ հասկանալ, թէ ինչպէս)։

աւելին, ես չեմ կարծում որ մեզ պէտք են ժապաւէն էմուլյացիա անող թուային կամերաներ։ մեզ պէտք է լաւ գոյներով նկարներ ստանալ։ պարզապէս ժապաւէններով այսօր դա աւելի հեշտ է (դէ եթէ շատ այլ բաներ կարողանում ես անել), քան թուայինով։ ժապաւէնը անմիջապէս, որպէս կանոն, տալիս է քիչ թէ շատ լաւ գոյներով նկար (եթէ տարբեր պայմաններ բաւարարուած են՝ դեյլայթ ժապաւէնն օգտագործւում է դեյլայթ պայմաններում, եւ այլն եւ այլն)։

ու հենց դա է, վատ լռելեայն մշակումն է պատճառը, ով մենք ստանում ենք շատ վատ գոյներ։ ու դա է պատճառը, որ լիքը մարդ, ներառեալ ինձ, հաճոյք են ստանում ժապաւէնային նկարներից։

ես հիմա այստեղ բնաւ չեմ փորձում պնդել, որ եթէ մենք լաւ ալգորիթմներ մտածենք, ապա ժապաւէնով նկարելն իմաստ չի ունենայ։ դա լրիւ այլ պրոցես է, իրեն բնորոշ դժուար կանխատեսելի արդիւնքներով, ու իրեն բնորոշ հաւէս գործընթացով, եւ բնորոշ արդիւնքով (ասենք ես շատ եմ հաւանում անալոգային աղմուկը) այնպէս որ ժապաւէն ընդդէմ թուային դեբատներն այսօր բաւական անհետաքրքիր է ինձ թւում։ ինքս երկուսն էլ ահաւոր սիրում եմ։

իսկ չհամաձայնեցի ակնյայտ պատճառով՝ լաւ գունաւոր նկարը՝ լաւ գունաւոր նկար է, ու բնաւ չի շահի այն սեւ սպիտակ սարքելուց։

այլ հարց է, որ բայ դեֆոլթ մենք թուային մեթոդներով տուպը չենք ստանում լաւ գոյներ։ ու այսօր ընդհանուր առմամբ փրկութիւնը ժապաւէնն է, լաւ բալանսաւորուած լաւ ժապաւէնը(չէ, ես յատուկ սքան եմ անում սխալ բալանսով, ես յատուկ օգտագործում եմ ժամկետանց ժապաւէն, բայց դա արդէն էքսպերիմենտներ են, սա այլ է)։

ինստագրամի պէս ծրագրերը լրիւ այլ ուղղութիւն են վերցրել՝ իրենք չեն ձգտում լաւ գոյներով նկար ստանալ, իրենք ձգտում են հետաքրքիր դարձնել նկարը ֆիլտրեր աւելացնելով, որը լրիւ այլ բան է։ այդպիսի բան ես քենոնի դեֆոլթ նախընտարնքներում ունենալ չէի ուզի։ ես կուզէի աւելի լաւ գունային բալանս, ես կուզէի աւելի լայն երանգնային «հնչողութիւն», ես կուզէի պակաս հագեցածութիւն։ շատ այլ բան էլ, որ մի քանի տողում չես ասի։

վսկո֊ի կամ ալիեն էքսփոժրի ֆիլտրերը կորեր են կիրառում, բայց իրենք, ինստագրամի պէս, հաշուի չեն առնում նկարն ինչ ձեւ է դրանք կիրառելիս։ ամէն նկարն ունի տարբեր լուսաւորութիւն, ամէն նկարի մէջ կան տարբեր գոյներ, ու պո խորոշեմու այդ նկարները պէտք է լաւ վերլուծել, ու ըստ նկարի որոշել թէ ինչ անել որ գոյնի հետ եւ որտեղ, որ ստացուի լաւ նկար։ սա շատ սիփիու պաշարներ պահանջող պրոցես է, մանաւանդ եթէ օգտագործել լայւ փրեվիւ, ու գուցէ դա է պատճառներից մէկը, որ դեռ ոչ մէկ այդ մասին լուրջ չի մտածել։ բայց երբ խցիկների մէջ աւելանան աւելի հզօր պրոցեսորներ, լրջօրէն կիրառուի աւտովեկտորիզացիան, այդ ժամանակ երեւի մենք խցիկներից կը ստանանք հաւէս թուային գունաւոր նկարներ։

ու տենց։

պիտակներ՝ լուսանկարչութիւն